ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ հանձնարարությունների գծով բանագնաց է նշանակելու Ռիչարդ Գրենելին: Նախկինում լրագրողները կանխատեսում էին, որ Գրենելը կարող է դառնալ պետքարտուղար կամ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ:
Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է, որ Գրենելը «կաշխատի աշխարհի ամենաթեժ կետերում, ներառյալ Վենեսուելան և Հյուսիսային Կորեան»:
Գրենելի փոխարեն պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրել է սենատոր Մարկո Ռուբիոն: Նա նաև դիտարկվել է որպես Ուկրաինայում խաղաղության հաստատման բանագնացի թեկնածու:
2018-20 թվականներին Գրենելը զբաղեցրել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը