Պատգամավորները պարգևավճար կստանան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները խրախուվել են միանվագ դրամական պարգևով։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

  1. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի որոշման մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *