Ամերիկացի Թրեվիս Թիմերմանը, որ 7 ամիս անհետ կորած էր համարվում, հայտնաբերվել է Սիրիայում բանտում. հայտնում է CBS News-ը։
Նրան այնտեղ պահել են ավելի քան կես տարի: Նա նշել է, որ ձերբակալվել է Սիրիա մուտք գործելիս՝ 7 ամիս առաջ, մեկ ամիս հարևան Լիբանանում անցկացնելուց հետո: Թիմերմանը հայտնել է, որ երկուշաբթի օրը երկու տղամարդ, զինված AK-47 ինքնաձիգներով, մուրճով կոտրել են իր բանտի դուռը․ «Իմ դուռը կոտրվեց, դա ինձ արթնացրեց։ Ես մտածեցի, որ մարտերը կարող են ավելի ակտիվ լինել, բայց երբ դուրս եկանք, ոչ մի դիմադրություն չկար, իրական մարտեր չկային»։
Նա պատմել է, որ բանտից դուրս է եկել մեծ խումբ մարդկանց հետ, փորձել է շարժվել դեպի Հորդանան: Նրա խոսքով՝ բանտից դուրս գալուց հետո «վախի մի քանի ակնթարթ է ապրել» և իրականում չի գիտակցել, որ ազատության մեջ է