• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ֆիլիպ Դելմոտն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

ByEditor

Nov 22, 2022

POD Consulting ընկերության հիմնադիր Ֆիլիպ Դելմոտն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում:

Բանկից հայտնել են, որ որոշումը կայացվել է 2022 թվականի նոյեմբերի 10-ին «Յունիբանկ» ԲԲԸ-բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում՝ հաշվի առնելով Ֆիլիպ Դելմոտի բազմամյա միջազգային աշխատանքային փորձը կապիտալի շուկաներում եւ ներդրումային ոլորտում:

Ֆիլիպ Դելմոտը միջազգային ֆինանսների ոլորտում ճանաչված փորձագետ է, European Expertise & Expert Institute-ի (EEEI) անդամ եւ Gerson Lehrman Group-ի (GLG) փորձագետ:

Նշվում է, որ ավելի քան 20 տարի Ֆիլիպ Դելմոտը ղեկավարել է կապիտալի շուկաները Լոնդոնի եւ Փարիզի ներդրումային բանկերի համար (Bank of America եւ Credit Agricole CIB): 2016 թվականից նա խորհրդատվություն է մատուցում եվրոպական փոքր եւ միջին ձեռնարկություններին պարտատոմսերի գծով:

Ֆիլիպ Դելմոտն ԱՊՀ երկրների ներկայացուցիչ է Paris Europlace-ում, Ֆինանսների եւ ներդրումների հանձնաժողովի նախագահ՝ FBA AEC-ում:

Այդպիսով, Յունիբանկի Խորհրդի կազմում են Գագիկ Զաքարյանը (նախագահ), Գեորգի Պիսկովը, Էդուարդ Զամանյանը, Հրահատ Արզումանյանը, Արտեմ Կոնստանդյանը, Վարդան Աթայանը եւ Ֆիլիպ Դելմոտը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *