• Sat. May 11th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վերաբացվել է IDBank-ի նորացված ու վերազինված «Մալաթիա» մասնաճյուղը

ByEditor

Nov 22, 2022

Նորարար միջավայր, տեխնոլոգիական լուծումներ եւ բարձրակարգ սպասարկում՝ վերաբացվել է IDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղը՝ ավելի հարմարավետ ու ժամանակակից պայմաններով։ Թեեւ բանկը շարունակաբար աշխատում է առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, միեւնույն ժամանակ կարեւորվում է մասնաճյուղերի պատշաճ վերազինումը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Րաֆֆու փողոցի 39/61 հասցեում վերաբացված «Մալաթիա» մասնաճյուղն արդեն վեցերորդն է նորացման ու վերազինման այս գործընթացում։

«Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում սա մեր բանկի միակ մասնաճյուղն է դեռեւս։ Թեեւ մասնաճյուղային ցանցով մենք շատ մեծ չենք, բայց սպասարկման գործընթացում մեզ աջակցում են մեր թվային հարթակները, որոնք անսահմանափակ թվով հաճախորդներ ունենալու հնարավորություն են ընձեռում։ Ապագան թվային տեխնոլոգիաներինն է, հետեւաբար առաջնահերթությունը տրվում է թվային հարթակների զարգացմանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ մասնաճյուղերի պատշաճ վերազինումը պարտադիր է՝ հաճախորդների սպասարկման լավագույն փորձառությունն ապահովելու համար։ Բանկի մասնաճյուղային ցանցի կատարելագործումը միտված է հաճախորդների գոհունակության բարձրացմանն ու հարմարավետ սպասարկումն ապահովելուն»,- լրագրողների հետ զրույցում նշել է IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանը։

Նրա խոսքով՝ մասնաճյուղում կգործի նաեւ IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով կարելի է միայն հեռախոսահամարը մուտքագրելով փոխանցում կատարել IDBank-ի հաշվեհամարի, համալրել իրավաբանական անձի հաշիվը, ինչպես նաեւ շուրջօրյա օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ եւ շատ ավելին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լուսանկարը՝ Մեդիամաքս

IDBank-ի մասնաճյուղային ցանցի կառավարման վարչության ղեկավար Սերգեյ Գալոյանն էլ իր հերթին ընդգծել է, որ թվային հարթակներից բացի՝ շատ մեծ դեր է խաղում նաեւ ստացիոնար սպասարկումը։ Այդ նպատակով էլ շարունակվում է մասնաճյուղային ցանցի վերազինման գործընթացը, որի արդյունքում ընդլայնվում է նաեւ աշխատակիցների թիվը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Համոզված ենք՝ մեծ լումա կունենանք այս համայնքում մեր բանկային գործունեության ծավալման մասով։ Մալաթիա Սեբաստիա համայնքը բավական մեծ է եւ հաճախորդների քանակն ու գործարքների բնույթն ուսումնասիրելու արդյունքում եկանք այն եզրակացության, որ մասնաճյուղը միանշանակ պետք է ընդլայնվի։ Դրա շնորհիվ մենք արդեն կկարողանանք խուսափել հերթերից եւ պատշաճ կերպով տրամադրել բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեր քաղաքացիներին»,- նկատել է Սերգեյ Գալոյանը։

Հավելենք, որ IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երեւանում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում ու Էջմիածնում։ Բանկի ղեկավարները նշել են, որ 2023-ին պլանավորել են եւս մի քանի մասնաճյուղի վերազինում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *