• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Լարսի արդիականացումից հետո տնտեսվարողները կստանան նոր որակի ծառայություններ

ByEditor

Nov 22, 2022

ՀՀ պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Աշոտ Մուրադյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։

ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարեւորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:

Նշվում է, որ հանդիպմանը ներկայացվել է մաքսային կցորդի գործունեության կարեւորությունը ՌԴ մաքսային ծառայության աշխատանքներում, ինչպես նաեւ տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Վերին Լարս անցակետի վերակառուցման եւ արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի եւ ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *