Չինաստանն ու Բելգիան ստեղծում են համատեղ շոկոլադե ...
08:20   05/07/2021
Հարավչինական Հայնան նահանգի արեւելյան ափի Վանին քաղաքում Չինաստանի տրոպիկական գյուղատնտեսական գիտությունների ակադեմիային (CATAS) կից Համեմունքների եւ ըմպելիքների գիտահետազոտական ինստիտուտը Pierre Marcolini բելգիական բրենդի հետ համատեղ ստեղծել են շոկոլադե նոր պորդուկտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Հայնանից բարձրակարգ կակաոյից նոր պրոդուկտը ստեղծված է բարձր արդյունավետությամբ բնապահպանական տեխնոլոգիաների հիման վրա: Այն մշակված է՝ հաշվի առնելով չափորոշիչները, որոնցով առաջնորդվում է միջազգային սպառողը շ Տեսնել ավելին
ԱՄՆ-ում բախում է տեղի ունեցել տրանսգենդերների իրավ...
08:18   05/07/2021
Լոս Անջելեսում տեղի է ունեցել բախում տրանսգենդերների իրավունքների ծայրահեղ աջակողմյա ընդդիմադիրների եւ կողմնակիցների միջեւ, հաղորդում է NBC-ն:Ակցիան անցկացնելու համար առիթ էր Կորեական թաղամասում սպա սրահներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որում հաճախորդ կանանցից մեկը բողոքել էր սովորական կանանց հետ միեւնույն գոտում տրանսգենդեր կնոջը սպասարկելու համար: Հաճախորդ կնոջը շփոթեցրել էր տրանս-հաճախորդների հետ միեւնույն գոտում գտնվելու փաստը: Սպա սրահի աշխատակիցները մերժել էին տրանսգենդեր հաճախորդին Տեսնել ավելին
Ստեղծվել է ՌԴ-ում առաջին ստորջրյա ռոբոտը...
08:00   05/07/2021
Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի Նեյրոտեխնոլոգիաների եւ մեքենայական ուսուցման կենտրոնի մասնագետները ստեղծել են թունայի տեսք ունեցող ստորջրյա ռոբոտ:Ռոբոտի ստեղծման աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Վիկտոր Կազանցեւը: Մասնագետները պատմել են, որ ռոբոտը պետք է կառավարի ձկների վտառներն այն դեպքում, եթե տեղի ունենա բնապահպանական աղետ:«Պատկերացրեք, եթե օվկիանոսում տեղի ունենա բնապահպանական աղետ, օրինակ, նավթի արտահոսք, այդ դեպքում ռոբոտն ունակ է որպես առաջնորդ կամ պայմանական գիշատիչ տեղափոխել Տեսնել ավելին
Ինչո՞վ է նեխուրն օգտակար առողջության համար...
15:11   02/07/2021
Նեխուրի մեկ ձողիկի մեջ պարունակվում են ընդամենը կես կալորիա, ջուր, բջջանյութ, շաքար եւ ոչ մեծ քանակությամբ սպիտակուց ու ճարպ։ Այս մասին տեղեկացրել է Eat This, Not That! պորտալի փորձագիտական բժշկական ընկերակցության անդամ, հավաստագրված սննդաբան Ջուլի Ափթոնը։Նրա խոսքով՝ նեխուրի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք ճնշում են բորբոքումն օրգանիզմում։«Նեխուրը  ապահովում է հզոր հակաօքսիդանտային կոկտեյլ այնպիսի միացությունների հետ, ինչպիսին են սուրճի թթուն, լյուտեոլինը, ֆերուլ Տեսնել ավելին
Հուլիսը Հայաստանում կլինի նույնքան շոգ, որքան եւ հ...
15:09   02/07/2021
Հուլիսը Հայաստանում կլինի նույնքան շոգ, որքան եւ հունիսը։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի գլխավոր օդերեւութաբան Գագիկ Սուրենյանը։Նրա խոսքով՝ օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում կգերազանցի նորմը 2-3 աստիճանով։«Իրաքից հուլիսի 3-4-ին սպասվում է տաք օդային զանգվածների ներթափանցում։ Օդի ջերմաստիճանը Երեւանում, Արարատում եւ Սյունիքի հովիտներում կտրուկ կբարձրանա եւ կգրանցվի 40-41 աստիճանի մակարդակին։ Բայց արդեն հուլիսի 6-ից շոգը կնահանջի, եւ օ Տեսնել ավելին
Կարկտահարության հետեւանքով Լուսակերտ գյուղում վնաս...
15:04   02/07/2021
Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղում երկու օր առաջ տեղացած կարկուտը նախնական հաշվարկով վնասել է մոտ 370 հեկտար ցանքատարածք ու մի քանի բնակելի տների տանիք։ Այս մասին ասել է համայնքի ղեկավար Սամվել Բալաբեկյանը։Կարկտահարվել են հացահատիկի, կարտոֆիլի ու բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։ Վնասի չափը դեռ ճշտվում է, բայց նախնական հաշվարկով, ըստ Լուսակերտի համայնքի ղեկավարի՝ 60%-ով վնասվել է կարտոֆիլի դաշտերը, 70%-ով՝ցորենինը, 90%-ով էլ գարունը եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանք Տեսնել ավելին
Քանաքեռ-Զեյթունում ջուրը պղտոր է կամ ժանգագույն․ մ...
15:01   02/07/2021
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Այս մասին հայտարարություն է տարածել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը:Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների Տեսնել ավելին
Երևանում մի քանի ամսից կանցնենք տրանսպորտի էլեկտրո...
14:29   02/07/2021
Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:Նա նաեւ նշել է. «Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթեւացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել եւ գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծել Տեսնել ավելին
Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրա...
13:54   02/07/2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը:Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը Տեսնել ավելին
Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը...
13:35   02/07/2021
9-րդ դարի երկրորդ կեսից Հայաստանի համար սկսվեց տնտեսական ու քաղաքական կյանքի զարգացման նոր շրջան։ Արաբական տիրապետության մոտ երկհարյուրամյա ժամանակաշրջանն իր դրոշմն էր թողել Հայաստանի կյանքի բոլոր բնագավառների վրա։ Այդ ծանր ժամանակաշրջանում Վասպուրականը օտար տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի օջախներից մեկն էր։ Պատահական չէ, որ 9-րդ դարի կեսերին Հայաստան մտած արաբ զորապետները՝ Աբուսեթը, Յուսոֆը, Բուղան, Վասպուրականով էին սկսում ու վերջացնում իրենց շահատակությունները՝ ժողովրդ Տեսնել ավելին
Հայտնաբերվել է 97 կգ հերոին․ ՊԵԿ...
12:15   02/07/2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված շուրջօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը։ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, մասնակցությամբ` Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակից Տեսնել ավելին
Պարզվել է ավազակություն կատարած անձի ինքնությունը...
11:51   02/07/2021
Հունիսի 28-ին, ժամը 11.30-ին, մի ընկերության Անդրանիկի փողոցի մասնաճյուղի աշխատակցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ «զենքը պահել, գումար են տարել»:Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով մասնաճյուղի պահոցից հափշտակել էր փող և դիմել փախուստի:Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՔՈ գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի ծառայողների Տեսնել ավելին
Ձևավորվում է Հայ Բազե բարձր տեխնոլոգիաների լաբորատ...
17:17   01/07/2021
Հերոսների Վերականգնողական Քաղաքում Հայաստանում ու Սփյուռքում ապրող հայերի օգնությամբ ձևավորվում է Հայ Բազե բարձր տեխնոլոգիաների լաբորատորիան, որտեղ Արցախյան պատերազմի մեր հերոսների ընտանիքի անդամներն ու պատերազմի մասնակից զինիվորները մասնագետների ղեկավարությամբ և աջակցությամբ կստեղծեն հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Տեսնել ավելին
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Բարսեղ Բեգլարյան...
16:54   01/07/2021
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ Գեւորգ Հարությունյանի գործով ընթացող դատական նիստին Բարսեղ Բեգլարյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Սերժ Սարգսյանն իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին։«Մեղավոր չեմ ճանաչում, ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել։ Այդ գումարը, որը տրամադրվել է որպես սուբսիդավորում «Ֆլեշ» ընկերությա Տեսնել ավելին
Ամուսինները և նրանց որդին կատարել են մարդու հարկադ...
15:49   01/07/2021
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ աշխատանքային թրաֆիքինգի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց ողջ շրջանակը: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ ամուսինները և նրանց 2003թ. ծնված  որդին 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատված Տեսնել ավելին