Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժինները փակում են...
11:14   08/07/2021
Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժիններն են փակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:Նա, մասնավորապես, նշել է. «Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժինների մեծ մասը փակում են, քանի որ ուսանողների թիվը քիչ է... Բուհի ղեկավարության ցանկացած պատճառաբանություն այս հարցում կամայական է, քանի որ պետք է մտածեին միայն կրթության որակը բարելավելու, ոչ թե վարձավճարներ հավաքելու մասին: Սա ևս մեկ ապացույց է, որ Երվանդ Սերոբյանն իր տեղում չէ և բուհի կառավարումից գրեթե ոչինչ չի հասկա Տեսնել ավելին
Սևանա լճի մակարդակը իջել է 2սմ-ով...
17:13   06/07/2021
Սևանա լճի մակարդակը հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.78մ (04.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։ Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 19.766մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 4-ը ներառյալ՝ 86. Տեսնել ավելին
Հունվար-հունիսին գնաճը կազմել է 5,7 տոկոս...
15:15   06/07/2021
Այսօր հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ապրանքների գները աճել են 5,7 տոկոս, այսինքն՝ հունվար-մայիսի նկատմամբ գնաճի տեմպը ավելացել է 0,2 տոկոսով։Այս պայմաններում խիստ մտահոգիչ է հատկապես սննդամթերքի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճը, մասնավորապես՝ 2021 թվականի առաջին կիսամյակում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 8,8 տոկոսով։ Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ բանջարեղենի գինը աճել է 17,5 տոկոսով, Տեսնել ավելին
Քննության հարցերի մշակողը թեստերը 3 հազար դոլարի դ...
12:26   06/07/2021
ԱԱԾ-ն բացահայտել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը:ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ Լ.Ա-ն, հանդիսանալով 2021 թվականի միասնական քննությու Տեսնել ավելին
Փրկարարները պարզել են Կամչատկայում «Ան -26» ինքնաթ...
12:04   06/07/2021
Փրկարարները պարզել են «Ան -26»-ի կործանման վայրը, որը Պետրոպավլովսկ-Կամչատսկիից թռնում էր դեպի Պալանա գյուղ եւ վայրէջքից առաջ դադարել էր կապի դուրս գալը:Ինքնաթիռը ենթադրաբար ընկել էր ծովը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: Օդանավում անձնակազմի 6 անդամներ էին եւ 22 ուղեւոր, այդ թվում՝ երկու երեխա եւ գյուղապետ Օլգա Մոխիրեւան:Սկսվել են որոնողական աշխատանքները: Հատուկ հանձնաժողով է ձեւավորվել, աշխատում է թեժ գիծ: Եղանակային պայմանները բարդ են՝ մառախուղ եւ ա Տեսնել ավելին
Կուբայում 180 հազար մարդ է տարհանվել արեւադարձային...
14:30   05/07/2021
Կուբայի իշխանությունները կղզու կենտրոնական եւ արեւելյան շրջաններից տարհանել են առնվազն 180 հազար մարդու՝ արեւադարձային «Էլզա» փոթորկի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press-ին:Նշվում է, որ փոթորկի հիմնական հարվածը կղզուն տեղի է ունենալու երկուշաբթի: Այս պահին առնվազն երեք մարդ արեւադարձային փոթորկի զոհ է դարձել՝ երկուսը Դոմինիկյան Հանրապետությունում, եւս մեկը՝ Սենտ Լյուսիայում: Բացի այդ, ենթակառուցվածքները խոշոր վնասներ են կրել: Տեսնել ավելին
Ջավախքում կբացվի երկու նոր «ԱրՄաթ» լաբորատորիաներ...
15:15   05/07/2021
Ջավախքում կբացվի նոր երկու «ԱրՄաթ». հուլիսի 12-ին Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունը, իսկ հուլիսի 13-ին ն տեղի կունենա «ԱրՄաթի» պաշտոնական բացում Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում: Այս մասին տեղեկանում ենք akhaltskha.net կայքից։ Այժմ Նինոծմինդայի «ԱրՄաթ» է հաճախում 105, Օլավերդ՝ 48 երեխա։ Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հա Տեսնել ավելին
Վրաստան մեկնող գնացքների ուղևորներին խորհրդատվությ...
16:00   05/07/2021
Հունիսի 30-ից Երևանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»: Ադմինիստրատորը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի ուղևորներին կօգնի գրանցվել հարևան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հարավկովկասյան երկաթողի» ընկերությունից:Հիշեցնենք, որ ներկա պահին գործող կարգի համաձայն, Վրաստան կարող են մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են կորոնավիրուսի (COVID- Տեսնել ավելին
Նավթի գինն աննշան ընկնում է...
15:00   05/07/2021
Բորսայի տվյալների համաձայն՝ նավթի համաշխարհային գները աննշան ընկնում են:Հյուսիսային ծովի «Brent» տեսակի նավթի խառնուրդի սեպտեմբ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.13 տոկոսով եւ կազմել 76.07 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսներինը՝ 0.12 տոկոսով, մեկ բարելի դիմաց մինչեւ 75.07 դոլար: Տեսնել ավելին
Կանադայի արեւմուտքում բռնկված հրդեհների թիվը հասնո...
14:00   05/07/2021
Վերջին օրերին Կանադայի արեւմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում անոմալ շոգի պատճառով առաջացած անտառային հրդեհների թիվը 136-ից հասել է 180-ի, հայտնել է CTV-ն՝ վկայակոչելով տեղական հրշեջ ծառայությունը:Հրդեհի մարմանը մասնակցում են ավելի քան 3 հազար մարդ, ավիացիա եւ հատուկ տեխնիկա: Կանադայի զինված ուժերի 350 զինվորներ եւ սպաներ երկուշաբթի կժամանեն տարածաշրջան՝ հրդեհները մարելուն աջակցելու համար: Այրման տարածքը գերազանցում է 79 հազար հեկտարը: Ավելի քան 1.3 հազար տների բնակիչները տարհանման հրաման են ս Տեսնել ավելին
Փրկարարները հայտնաբերել եւ դուրս են բերել Լիճք գյո...
09:42   05/07/2021
Այսօր՝ հուլիսի 5-ին, հայտնաբերվել է Լիճք գյուղի մոտակա ջրվեժում ջրահեղձ եղած քաղաքացու դին:Նշենք, որ այսօր ժամը 06։10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։Ժամը 10։02-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Գ․ Տ․-ի (ծնված 1991 թ․)  դին։Հիշեցնե Տեսնել ավելին
Չինացի տիեզերագնացները յոթ ժամ անցկացրել են բաց տի...
13:00   05/07/2021
Երկու տիեզերագնաց առաջին անգամ մուտք են գործել բաց տիեզերք Չինաստանի նոր ուղեծրային կայանի սահմաններից դուրս, որպեսզի տեղադրեն տեսախցիկներ եւ այլ սարքավորումներ 15-մետրանոց ռոբոտացված ձեռքի օգնությամբ, գրում է Associated Press-ը:Չինաստանի պետական հեռուստատեսությամբ ցույց են տվել՝ ինչպես են Լյու Բոմն ու Թան Խունբոն դուրս գալիս շլյուզից, եւ նրանց ներքեւում երեւում է Երկիրը: Անձնակազմի երրորդ անդամը՝ հրամանատար Նի Խայշենը, մնացել էր ներսում:Լյուն եւ Թանն անցկացրել են կայանի սահմաններից դուրս շ Տեսնել ավելին
Հորոսկոպ․ հուլիսի 5...
08:52   05/07/2021
ԽՈՅԵՐԱստղերը խորհուրդ են տալիս օրն անցկացնել ընտանիքի անդամների հետ` հեռուստացույցի առջեւ: ՑԼԵՐԱյսօր դուք պետք է լուծեք ձեր ընկերոջ սիրային հարցերը: Ձեր կամքից անկախ դուք ձեզ վրա կվերցնեք նրա եւ նրա սիրելիի հարաբերությունների պատասխանատվությունը:ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԱյսօր սիրելին ձեր առջեւ ամոթ կզգա իր որոշ քայլերի եւ անգամ մտքերի համար:ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐՍիրելիի հետ ձեր վեճերը որեւէ հիմք չունեն: Դուք վիճում ենք հենց այնպես` ձեր ամենաթանկ մարդու վրա թափելով ձեր բարկությունը:ԱՌՅՈՒԾՆԵՐԱյսօր դուք կցանկանաք ինչ Տեսնել ավելին
Լիճք գյուղի մոտակա ջրվեժում ջրահեղձ եղած 30-ամյա ք...
08:41   05/07/2021
Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 06։10-ին վերսկսվել են Լիճք գյուղի մոտակա ջրվեժում ջրահեղձ եղած քաղաքացու որոնողական աշխատանքները:Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 11։35-ին Տեսնել ավելին
Հռոմի Պապը կվիրահատվի...
08:23   05/07/2021
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կվիրահատվի Իտալիայի մայրաքաղաքի Ջեմելիի անվան հիվանդանոցում: Այդ մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելել է Հռոմում Ա.Ջեմելիի անվան բուժկենտրոն, որտեղ կանցկացվի նրա պլանային վիրահատությունը հաստ աղիքի սիմպտոմատիկ ստենոզի կապակցությամբ»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:84-ամյա հովվապետի վիրահատությունը կիրականացնի պրոֆեսոր Սերջիո Ալֆյերին: Ավելի ուշ Վատիկանից կհայտնեն վիրաբուժական միջամտության արդյունքների մասին։  Տեսնել ավելին