Դոլարի փոխարժեքի անկումը չի դադարում. Եվրոն եւս էժ...
08:00   30/06/2021
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 495.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.89 դրամ (նվազել է 3.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 686.34 դրամ (նվազել է 5.00 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.84 դրամ (նվազել է 0.05 դրամով):Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 415.52 դրամ, ոսկի՝ 28,353.97 դրամ, պլատին՝ 17,566.94 դրամ: Տեսնել ավելին
Ավարտվել է երեխայի առուվաճառքի դեպքի առթիվ հարուցվ...
17:04   29/06/2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի բնակչուհու կողմից, բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբույժի կազմակերպմամբ, շահադիտական շարժառիթով, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով իր նորածին երեխայի վաճառքի, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, ինչպես նաև՝ քաղաքացիական կացության գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:Նախաքննությ Տեսնել ավելին
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ-ի հետ ընդհանու...
16:57   29/06/2021
Եվրոպական միության խորհուրդը հունիսի 29-ին հավանություն տվեց ԵՄ հարևանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագրեր, ինչպես նաև Կատարի հետ՝ օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին։ Նշյալ համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին։ Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առևտրի, զբոսաշրջության, Տեսնել ավելին
Վնասել և գողացել են Սարյանի պուրակի ոռոգման համակա...
16:00   29/06/2021
Երևանի Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն այս պահին վնասված է: Այս մասին տեղեկություն է փոխանցել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:«Շինարարական աշխատանքները դեռ չավարտված, պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ, որն էլ չի հաջողվել տանել (մոտ 20 հատ), միտումնավոր վնասել ու կոտրել են։ Գողացել են նաև մոտ 50 բույս՝ ոսկեզանգ, վարդ և այլն։ Մոտ երկու շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ պուրակում լուծվել է ոռոգման հարցը։ Մենք ջանք, ժամանակ ու ռե Տեսնել ավելին
ԱՄՆ-ում դատում են մեքսիկացու, ով թռիչքի ժամանակ դո...
15:56   29/06/2021
ԱՄՆ-ում դատում են մեքսիկացու, ով թռիչքի ժամանակ դուրս է թռչել ինքնաթիռից, hաղորդում է  ABC-ը:Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելես-Սոլտ-Լեյք-Սիթի չվերթի ժամանակ:Նշվում է, որ տղամարդը Մեքսիկայի քաղաքացի է, նրա անունը Լուիս Անտոնիո Վիկտորիա Դոմինգես է:Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ նա ժամանել էր Լոս Անջելես միջադեպից երկու օր առաջ:Բժիշկներն ասել են, որ մեքսիկացին մետամֆետամինի ազդեցության տակ է գտնվել:   Տեսնել ավելին
Չինաստանը հրապարակել է Մարսի նոր լուսանկարը...
14:27   29/06/2021
Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA) հրապարակել է Մարսի նոր լուսանկարը, որն արվել է Zhurong («Չժուչժուն») մարսագնացից, հաղորդում է CNN-ը:Սեւ-սպիտակ լուսանկարում կարելի է տեսնել անապատային տեսարան, ինչպես նաեւ մարսագնացի անիվների հետքերը:Չինացի գիտնականները հույս ունեն, որ Zhurong-ը կարեւոր տեղեկություն կհավաքի Մարսի երկրաբանական կառուցվածքի մասին:  Տեսնել ավելին
Ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր Արփի լիճ ...
14:01   29/06/2021
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատարաստվել են 7 նյութեր։Դատախազությունից հայտնում են, որ Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, Տեսնել ավելին
Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ոռոգման ջր...
12:14   29/06/2021
Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ այսօր՝ հունիսի 29-ին, փակել են  Երևան- Գյումրի ճանապարհի Բենիամին գյուղի հատվածում՝ պահանջելով իշխանություններից անհապաղ լուծել ոռոգման խնդիրը:Գյուղացիները իրենց ցանքատարածքները ոռոգելու համար ջուր են պահանջում։ Այս տարի Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնից առաջ անհրաժեշտ ծավալի ջուր չի կուտակվել, ինչի պատճառով էլ հացահատիկի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի հազարավոր հեկտար ցանքատարածություններ մնացել են անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի Տեսնել ավելին
Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվում է ապօր...
12:09   29/06/2021
Ապօրինի կառույցների պակաս Երևանում չկա։ Այս մասին, թերևս, բոլորս գիտենք։ Դրանք սնկի պես աճել են տարիներ շարունակ՝ իրենց հետևում ունենալով կոռուպցիոն բազմաբովանդակ պատմություններ։Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքապետարանը։  Տեսնել ավելին
Վթար է տեղի ունեցել. Սեմյոնովկա տանող ճանապարհահատ...
11:59   29/06/2021
Հունիսի 29-ին դեպի Սեմյոնովկա տանող ավտոճանապարհի 13.7-րդ կմ հատվածում տեղի է ունեցել վթար։ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ վթարվել է բիտում փոխադրող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով առաջացել է բիտումի արտահոսք։Նշված ճանապարհահատվածն այժմ երկկողմանի փակ է։ Տեսնել ավելին
Մեկնարկել է Հայաստանում ապաստան հայցողների նոր կաց...
11:49   29/06/2021
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը:Միգրացիոն ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության համագործակցությամբ, միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.358.000 եվրո, որը հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դ Տեսնել ավելին
Ալկոհոլի ազդեցության տակ ծեծել է հորը, ապա նռնակ է...
15:35   28/06/2021
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական միջադեպից:Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել են:Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա ննջասենյակի թաքստոցից վերցնելով Տեսնել ավելին
Ի՞նչ կախվածություններ ունեն երեխաները՝ 1 տարեկանից...
14:45   28/06/2021
Կախվածությունները ոչ միայն քիմիական նյութերից են լինում: Կան նաեւ այսպես կոչված հոգեբանական կախվածություններ, եւ դրանց թվին է պատկանում նաեւ սմարթֆոններից կախվածությունը, որն այսօր առկա է նույնիսկ մեկ տարեկան երեխաների մոտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ Ռուզաննա Երեմյանը:«Միասին կարող ենք» ՀԿ-ն Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի եւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին իրազեկման դասընթացներ է անցկացրել մայրաքաղաքի 12 դպրոցներ Տեսնել ավելին
Երեխուս հացը կտրել ես, բերքս չորացրել ես, ո՞նց ես ...
14:31   28/06/2021
Արմավիրի մարզում ոռոգման ջրի խնդիրը շարունակումէ  արդիական մնալ. Այսօր մի շումբ գյուղացիներ այցելել էին Ջրօգտագործման ընկերություններից մեկը եւ բողոքում էին, որ շարունակում են ջուր չունենալ:ՋՕԸ այցելած գյուղացիներից մեկն իր խոսքում ասաց. «Ջրբաշխի մատյաններն ո՞ւր են: փող եմ մուծել, իմ մուծած փողերը ցույց տուր, ո՞ւր ա: Դու ինչքան փող ես ինձնից առել ու ինչքան ջուր ես տվել: Ես ասում եմ ջրբաշխին՝ ինձ ջուր տուր, ասում է՝ գնա պետից ուզի:  Դու ջրի փող ես ուզում, ինձ 5 մլն ձրի վարկ ես տվել, չտա Տեսնել ավելին
Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Երևանում...
14:27   28/06/2021
Երեւանում, աայսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հ Տեսնել ավելին