Միլանում զորք են մտցրել՝ զանգվածային անկարգություն...
18:20   20/10/2026
Իտալիայի կառավարությունը հոկտեմբերի 17-18-ի անկարգություններից հետո 500 զինվորական կուղարկի Միլան։ The Guardian-ը գրում է, որ երկրում կյանքի թանկացման դեմ բողոքող ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, թալանել ու ավերել խանութները, այդ թվում՝ բրենդային հագուստի սրահները։Սպասվում է, որ զինուժի տեղակայումը կներառվի անվտանգության միջոցառումների փաթեթում, որը նախարարների կաբինետը կհաստատի երեքշաբթի օրը։ Առայժմ Միլանում շատ գործարարներ փակ են պահում իրենց խանութները՝ վախենալով իրավիճակի նոր սրացու Տեսնել ավելին
Եվրոպայի ֆոնդային շուկաները ուրբաթ աճել են, Stoxx ...
14:45   19/10/2026
Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկրների ֆոնդային ինդեքսները շաբաթն ավարտել են դրական տրամադրությամբ։Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների համախառն Stoxx Europe 600 ինդեքսը աճել է 0,7%-ով՝ հասնելով 644,74 կետի։ Շաբաթվա արդյունքներով այն ավելացել է ավելի քան 2%-ով, ինչը լավագույն ցուցանիշն է դարձել հունիսի վերջից ի վեր։Գերմանական DAX-ը ուրբաթ աճել է 1%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,3%-ով, բրիտանական FTSE 100-ը՝ 0,4%-ով, իտալական FTSE MIB-ը բարձրացել է 0,9%-ով, իսպանական IBEX 35-ը՝ 0,8%-ով։Եվրագոտո Տեսնել ավելին
Փարիզում, Լիոնում և Մարսելում բախումներ են տեղի ու...
17:00   17/10/2026
Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում Փարիզում և Լիոնում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև, իսկ Մարսելում ակցիայի մասնակիցները գրոհել են համայնքային ոստիկանության հենակետը։ Կեսօրին մայրաքաղաք Փարիզում բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ, BFMTV հեռուստաալիքին հայտնել են ոստիկանության պրեֆեկտուրայից։ Իրավապահների փոխանցմամբ՝ բերման ենթարկվածների մեծ մասը կասկածվում է պաշտպանական արգելված միջոցներ (այդ թվում՝ ամրացված ձեռնոցներ և դիմակ-բալակլավաներ) Տեսնել ավելին
Մոսկվայից Երևան, Բիշքեկ և Աստանա չվերթերի ուղևորնե...
15:39   17/10/2026
Մոսկվայի ավիահանգույցում գործող ժամանակավոր սահմանափակումների պատճառով առաջացած զանգվածային հետաձգումների ու չեղարկումների պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները չեն կարողանում մեկնել «Շերեմետևո» օդանավակայանից։«Осторожно, новости» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ միջազգային չվերթերի որոշ ուղևորներ իրենց թռիչքին սպասում են արդեն ավելի քան 13 ժամ։Երևանից բացի, հետաձգվել են նաև դեպի Բիշքեկ, Աստանա, Դուբայ և Սամարղանդ չվերթերը։ Մասնավորապես, Բիշքեկ մեկնող ինքնաթիռը պետք է օդ բարձրանար դեռ Մոսկվայի ժա Տեսնել ավելին
Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է...
21:00   15/10/2026
Ծնողի փոխանցմամբ՝ իր 12-ամյա երեխան Երևանի թիվ 98 hիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ինչի հետևանքով ստացել է գլխուղեղի ցնցում, ձախ ուսահոդի սալջարդ, գերձգվածություն, քթի մակերեսային վնասվածք, քթի սալջարդ, մարմնի վրա ցուցափայտի հարվածի հետքեր։ Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգել է փաստաբան Ինեսսա Վարդանյանը։Նա, մասնավորապես, նշել է. «Դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյան, հանրությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ՝ ի՞նչ եք արել երեխայի անվտանգությունն ապահովելու հա Տեսնել ավելին
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմ...
18:00   15/10/2026
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,• Երևանյան փողոց,• Իսակովի պողոտա,• Հաղթանակի կամուրջ,• Արգիշտիի փողոց,• Գրիգոր Լուսավորչի փողոց,• Իտալիայի փողոց,• Խորենացու փողոց,• Վազգեն Սարգսյան փողոց,• Հանրապետո Տեսնել ավելին
Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռի...
23:00   13/10/2026
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռիվալդոն խոսել է խորհրդային և հայկական ֆուտբոլի անվանի վետերան Նիկիտա Սիմոնյանի մասին։Երեկ՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին, լրացավ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» լեգենդ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։«Կցանկանայի հարգանքի տուրք մատուցել Սիմոնյանին այն բանի համար, թե ինչպիսի մարզիչ և ինչպիսի խաղացող էր նա։ Նա մեծ ժառանգություն է թողել Ռուսաստանի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։Հիշեցնեն Տեսնել ավելին
Քաղաքապետարանը չի կարող քանդել Շինարարների փողոցի ...
23:00   12/10/2026
Երևանի Շինարարների փողոցում կրպակների տերերը արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով չքանդել իրենց խանութները, քանի որ դրանք օրինական են և ունեն սեփականության վկայականներ։«Երեկ ու այսօր թաղապետարանից եկել են ու բանավոր ասել են, որ մեր խանութները պետք է քանդեն։ Մենք ասել ենք թուղթ ներկայացրեք, ասել են՝ կներկայացնենք, բայց ոչ մի թուղթ էլ չկա։ Օր է պետք, որ մարդիկ կարողանան դատարկել իրենց խանութները, եթե իհարկե, թուղթն օրինական է։ Բայց մեզ ոչ մի թուղթ չեն ներկայացրել, բանավոր Տեսնել ավելին
Դեպքից 2-3 օր առաջ գյուղում է եղել, շատ նորմալ շփվ...
19:15   12/10/2026
Արմենը շատ լավ ընտանիքի շատ լավ զավակ էր, խելացի, կազմակերպված, շատ հասուն մտածելակերպով տղա էր։ Այս մասին  զրույցի ժամանակ նշեց Ռանչպարի գյուղապետ Վահան Վարդանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10–ին մարտական դիրքում մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին։«Անձամբ առնչվել եմ, շփվել եմ, գյուղում կազմակերպվող ցանկացած միջոցառման պատրաստակամ է եղել օգտակար լինել։ Երբեք չեմ տեսել, որ կոնֆլիկտների մեջ լինի իր տարեկիցների կամ ընդհանրապես գյուղացիների հետ։ Ափսոսանք ու մեծ ցավ ենք ապրում։Հայրը շինարար է, Տեսնել ավելին
Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գո...
18:35   12/10/2026
Սեպտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արագած գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդն ու 30-ամյա որդին ձեռք են բերում և իրացնում առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, ինչպես նաև ապօրինի զբաղվում են դիզվառելիքի վաճառքով:Տեղեկությունը ստուգելու նպատակով Արագած գյուղի նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են դիզվառելիքով լցված տարաներ։30-ամյա երիտասարդը ձերբակալվել Տեսնել ավելին
Հարավային Կորեայում ստեղծվել է առաջին ռազմական ԱԲ-...
16:35   12/10/2026
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրում արհեստական բանականության առաջին ռազմական բազայի բացման մասին, հավելելով, որ դրա օգնությամբ նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ ֆիզիկական ԱԲ, ներդնել պաշտպանական ոլորտում:«Պաշտպանական գերատեսչությունը՝ նախարար Կան Սին Չհոլի գլխավորությամբ, հոկտեմբերի 12-ին Փանգյո քաղաքի «Techno Valley» արդյունաբերական համալիրում անցկացրել է «AX» բազայի բացման արարողությունը։ Փանգյոյի «AX» ռազմական բազան մասնագիտանալու է ֆիզիկական Տեսնել ավելին
United Airlines-ի արտակարգ ազդանշան տված ինքնաթիռը...
12:40   12/10/2026
Ամերիկյան «United Airlines» ավիաընկերության՝ Վաշինգտոնից Ամստերդամ ուղևորվող օդանավը, որն Ատլանտյան օվկիանոսի վրա տագնապի ազդանշան էր փոխանցել, արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի Սենթ Ջոնս միջազգային օդանավակայանում։ Այս մասին են վկայում «ՌԻԱ Նովոստի»-ի ուսումնասիրած թռիչքային տվյալները։Ինքնաթիռը Վաշինգտոնից օդ էր բարձրացել կիրակի օրը՝ տեղական ժամանակով 20:47-ին (մոսկովյան ժամանակով՝ երկուշաբթի, 3:47-ին)՝ ուղղություն վերցնելով դեպի Ամստերդամ: Սակայն Ատլանտյան օվկիանոսի վրայով անցնելիս օդանավը հ Տեսնել ավելին
Էր-Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 ...
13:00   11/10/2026
Էր-Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 309-ը ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում՝ ծանր վնասվածքներ, հայտնում է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։Al Arabiya-ի տվյալներով, զոհվածների թվում են Սաուդյան Արաբիայի չորս քաղաքացի, Բանգլադեշի երկու քաղաքացի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի և Սուդանի քաղաքացիներ։Գերատեսչության տվյալներով, տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվ Տեսնել ավելին
Փաշինյանը Ծավ գյուղի բնակիչներին առաջարկել է մի քի...
21:30   08/10/2026
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծավ գյուղի բնակիչներին առաջարկել է մի փոքր սպասել։ Հոկտեմբերի 8-ի ճեպազրույցի ընթացքում Փաշինյանից հետաքրքրվել են գյուղի ջրի իրավիճակով։ Հիշեցնենք, որ ջրում սնդիկ էր հայտնաբերվել․ այժմ ընթանում է քննություն, անցկացվում են փորձաքննություններ։ Այդ ընթացքում բնակիչները չգիտեն՝ կարելի՞ է օգտագործել ջուրը, թե՞ ոչ։Վարչապետը հավաստիացրել է, որ ջրի նմուշներն ուղարկվել են արտասահմանյան մի քանի լաբորատորիաներ։ «Այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ», - նկատել է Փաշինյանը։ Տեսնել ավելին
Կբարելավվեն ավելի քան 60 դպրոցի շենքային պայմաններ...
20:30   08/10/2026
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 8–ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող թվով 67 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 162,270.4 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին:Գումարն ուղղվելու է դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը: Ըստ հիմնավորման՝ դպրոցներից 11-ում կիրականացվեն շենքային պայմանների մասնակի բարե Տեսնել ավելին