ՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և...
19:31 09/07/2026
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։«Այս դժվարին օրերին մաղթում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատություն, իսկ նրա ընտանիքի անդամներին՝ ուժ, տոկունություն, համբերություն և հավատ՝ հաղթահարելու այս փորձությունը։Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը մշտապես կանգնած է իր նախագահի և նրա ընտանիքի կողքի
Տեսնել ավելին
Ծխելը թողնողները կստանան բոնուսներ․ կառավարություն...
18:29 09/07/2026
Կառավարությունում քննարկվել է առողջ ապրելակերպ խրախուսող ծրագրի նախագիծը, որով 2029 թվականից ծխելը թողնող, առողջ ապրելակերպ վարող և կամավոր արյան դոնոր դարձած քաղաքացիները կարող են բոնուսներ ստանալ։Որպես հիմնական տարբերակ դիտարկվում է տարեկան պարտադիր բժշկական զննության (չեկ-ափ) ժամանակ արյան կամ մեզի հատուկ անալիզի ներդրումը, որը պարզում է կոտինինի (նիկոտինի քայքայման արդյունքում առաջացող նյութի) առկայությունը։ Կոտինինը մնում է օրգանիզմում մի քանի օր, ինչը թույլ չի տա խաբել բժշկին անմիջապես այց
Տեսնել ավելին
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է...
17:04 09/07/2026
Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։Աճուրդի մանրամասները՝Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. հուլիսի 29, ժամը 16:10Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակՄեկնարկային գինը՝ 12,335,086,876.5 ՀՀ դրամՀայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. հուլիսի 22-ն է:Աճուրդն անցկացվում է
Տեսնել ավելին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական...
15:21 09/07/2026
Այս մասին գործարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:«Մենք տեխնիկական հարցեր էինք քննարկում՝ ոնց կարող ենք անել, որ գործարանը չկանգնի և աշխատի: Իրավական գործընթացների պատասխանն իրավապահ կառույցները կտան: Մեծ հավանականությամբ գործարանը մեծ վնասներ չի կրել չաշխատելու հետևանքով, մենք ժամանակին հասել ենք»,- նշել է փոխնախարարը:«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտյան հավաքվել են գործարանի մոտ, բողոքի ակցիա արել: Արդեն 4-րդ օրը հարկադիր պարապո
Տեսնել ավելին
MONEYVAL-ը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույ...
14:01 09/07/2026
Եվրոպայի խորհրդի MONEYVAL հանձնախումբը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույցը՝ նշելով, որ երկրում գործում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ամուր համակարգ, սակայն անհրաժեշտ է բարելավել փողերի լվացման գործերով քրեական հետապնդումներն ու ակտիվների վերադարձի գործընթացը։
Հայաստանը ներառվել է ուժեղացված հետագա վերահսկողության գործընթացում և առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է իրականացնի հանձնախմբի ներկայացրած հիմնական առաջարկությունները։
Տեսնել ավելին
Նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրու...
12:43 09/07/2026
Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ-ի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է, այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։Նա նաև ավելացրեց, որ «Նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։Այլ բան, որ Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը էնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխա
Տեսնել ավելին
Ռուսաստանը խստացնում է միգրանտների գտնվելու կանոնն...
15:38 08/07/2026
ՌԴ Պետդուման ընդունել է օրենք, որը խստացնում է Ռուսաստանում միգրանտների գտնվելու կանոնները և ներդնում նրանց եկամուտների վերահսկման մեխանիզմ
Նոր կարգավորմամբ միգրանտները պետք է ապահովեն իրենց և ընտանիքի անդամների կենսապահովումը սահմանված նվազագույն շեմից ոչ պակաս եկամուտով։
Օրենքի պահանջները չկատարելու դեպքում կարող են չերկարաձգվել աշխատանքի թույլտվությունները, կրճատվել երկրում գտնվելու ժամկետը կամ չեղարկվել բնակության իրավունքը։
Տեսնել ավելին
Բրյուսելը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ տնտեսակ...
14:37 08/07/2026
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան քաղաքական ուղերձից բացի նաև տնտեսական նշանակություն ուներ․ այն ցույց տվեց, որ Բրյուսելը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ տնտեսական և առևտրային համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից մեկը։
Այս մասին հուլիսի 8-ին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ անդրադառնալով Եվրոպական հան
Տեսնել ավելին
Փրկարարները հորդորում են՝ օձ տեսնելիս խուճապի մի մ...
13:23 08/07/2026
Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։«Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են, ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են , եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- նշում է ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժեր
Տեսնել ավելին
ARCA-ն պատրաստվում է ընդլայնել քարտի կիրառությունը...
17:13 07/07/2026
ARCA-ն Visa-ի և Mastercard-ի հետ միաժամանակ և՛ համագործակցում է, և՛ մրցակցում։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ARCA-ի խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը՝ անդրադառնալով ազգային վճարային համակարգի մրցունակությանը։Նրա խոսքով՝ միջազգային վճարային համակարգերի՝ Visa-ի, Mastercard-ի, American Express-ի և մյուսների հետ ARCA-ն գտնվում է միաժամանակ գործընկերային և մրցակցային հարաբերություններում։«Visa-ի քարտերով Հայաստանի ներսում իրականացվող գործարքները մշակվում են ARCA-ի միջոցով, բայց միաժաման
Տեսնել ավելին
Պապոյանը Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հե...
15:48 07/07/2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի Հանրապետության արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնման, արդյունաբերական ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործակցության խորացմանն առնչվող հա
Տեսնել ավելին
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբա...
15:36 07/07/2026
AAA վարկանիշով միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպություններից մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար Կոնվերս Բանկը հայտարարում են ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին։Կոնվերս Բանկը գործընթացում հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի առանցքային գործընկեր՝ իրականացնելով պարտատոմսերի թողարկման կազմակերպումն ու երաշխավորված տեղաբաշխումը:5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի
Տեսնել ավելին
Հայաստանում ընդամենը 4 տնտեսություն է կարողանում ձ...
14:12 07/07/2026
Հայաստանում շուկայում գործում է մոտավորապես չորս տնտեսություն, որոնք կարողանում են ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա, իսկ մնացածը բախվում են խնդիրների, ինչը երկարաժամկետ գործընթացների արդյունք է։ Այս մասին «Հայաստանի նորություններ» – հայտարարել է «Հայ ձկնարտադրողների և արտահանողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը։Նա հայտնել է, որ Հայաստանից ձկան ներմուծման նկատմամբ ռուսական սահմանափակումների կիրառությունից հետո տնտեսավարող սուբյեկտների մոտ նոր իրողություններին հարմարվելո
Տեսնել ավելին
Հուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնակա...
12:29 07/07/2026
Հուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը։Այս տարի առաջին անգամ ընդունելության գործընթացն ամբողջությամբ կիրականացվի my.emis.am հարթակում՝ թվայնացման նոր հնարավորությունների կիրառմամբ։ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների տնօրենների հետ՝ ներկայացնելով մասնագիտական ուսումնական հաստատությունների 2026 թվականի ընդունելության նոր կարգն ու թվայնացված գործընթացը։Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս տարի ընդունելության գործընթացը բաղ
Տեսնել ավելին
Eleveight AI-ն ընդլայնում է Հայաստանում արհեստական...
12:18 07/07/2026
NVIDIA Blackwell-ի հիմքով Հայաստանում և Հարավային Կովկասում արհեստական բանականության առաջին գործարանի գործարկումից ընդամենը մեկ ամիս անց մեկնարկային ողջ հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է: Eleveight AI ընկերությունն արդեն սկսել է ենթակառուցվածքների ընդլայնման աշխատանքները:Ընկերության նպատակն է պատասխանատվությամբ մասշտաբավորել ենթակառուցվածքը և ամրապնդել Հայաստանի դիրքերը՝ որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն:Ներկայումս գործարանի հզորությունը կազմում է 1,5 ՄՎտ և ամբողջությամ
Տեսնել ավելին

.png)
.png)