Փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դի...
12:30 24/01/2026
ԳԹԿ–ն ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշում է կայացրել փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած սյունեցի դիմորդների համար «Հայոց լեզվի» միասնական քննություն անցկացնել փետրվարի վերջին։Զրույցում Կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ կազմվելու են նոր թեստեր՝ համարժեք իրենց բարդությամբ, կառուցվածքով, քանի որ այսօրվա քննությունից հետո ինչպես հայտնի է, թետսրեը հրապարակվելու են։«Մեր նպատակն է, որ անկախ իրենց կամքից քննության չներկայացած դիմորդները չզրկվեն տարվա մ
Տեսնել ավելին
Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղ...
12:26 14/01/2026
«Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը՝ նույնպես»:Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ՝ հավելելով, որ Հայաստանը առավել կայուն միջավայրում չի եղել, ու սրանում դեր ունեն այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել:«Այս ամենը շատ մեծ հնարավորություններ է բացում: Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, ե
Տեսնել ավելին
Վաշինգտոնը ամերիկացիներին խորհուրդ է տալիս լքել Իր...
13:29 13/01/2026
Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ խորհուրդ տալով երկրի տարածքից դուրս գալ Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով։Գերատեսչության կայքում հրապարակված արտակարգ հայտարարության մեջ նշված է, որ ամերիկյան անձնագրի առկայությունը կարող է ձերբակալության հիմք դառնալ` ամենայն հավանականությամբ նկատի ունեն երկքաղաքացիներին, որոնք նաեւ Իրանի քաղաքացիություն ունեն։Նաև խորհուրդ է տրվում նախապես պլանավորել կապի այլընտրանքային միջոցներ, քանի որ ինտերնետի աշխատանքի խափանումներ
Տեսնել ավելին
Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են. հայտնի ե...
11:02 13/01/2026
Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են։BBC-ին ականատեսը հայտնել է, որ «դրանք ճնշվում են իշխանությունների կողմից անհամաչափ ուժի կիրառմամբ»։Հղում անելով «Իրանյան մարդու իրավունքներ» (IHRNGO) կազմակերպությանը՝ լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Իրանում սպանվել է առնվազն 648 ցուցարար:
Տեսնել ավելին
Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվել է հինգ տարվա...
18:18 12/01/2026
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ փողերի լվացման գործով՝ հայտարարել է գլխավոր դատախազությունը Facebook-ում:Դատախազությունը Ղարիբաշվիլու հետ կնքել է մեղքի խոստովանության համաձայնագիր, որի համաձայն նախկին վարչապետը հինգ տարվա ազատազրկումից բացի տուգանվել է մեկ միլիոն լարիով: Rustavi2-ը նշել է, որ դատարանը բավարարել է մեղքի խոստովանության համաձայնագիրը:Անցյալ տարվա հոկտեմբերին երկրի գլխավոր դատախազությունը նրան մեղադրանք էր առաջադրել առանձնապես խոշոր
Տեսնել ավելին
Արշակ արքեպիսկոպոսը կշարունակի մնալ կալանքի տակ...
15:34 12/01/2026
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ պաշտպանի բողոքը: Սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:Արշակ արքեպիսկոպոսին Քննչականը ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց դեկտեմբերի սկզբին՝ յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու համար: Սրբազանը մեղքը չի ընդունում:Վերաքննիչ դատարանը հունվարի 5-ին հետաձգել էր կալանքի դեմ միջնորդության վերաբերյալ վճռի հրապարակումը:Մայիսից կաթողի
Տեսնել ավելին
ՀՀ Կառավարությունը հրավիրում է հասարակության ներկա...
12:25 12/01/2026
ՀՀ Կառավարությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ ներգրավվելու ռազմավարությունների մշակման ու կատարողականի քննարկման աշխատանքներում։Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերին Կառավարության աշխատակարգում փոփոխությամբ՝ հիմք դրվեց ռազմավարական կառավարման նոր համակարգի անցման համար: Վերջինս միտված է անցում կատարել բացառապես փաստաթղթի մշակման վրա կենտրոնացած պլանավորման համակարգից տվյալահենք
Տեսնել ավելին
Հունվարի 6-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի. վարչա...
14:13 05/01/2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրում է ուխտերթի:«Այն կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից և կշարունակվի մինչև Սուրբ Կաթողիկե եկեղեցի: Ի՞նչ նպատակ ունի ուխտերթը։Այդպիսով նշանավորել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը:Արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդությանը:Արտահայտել աջակցություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգմ
Տեսնել ավելին
Պայթյուններ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում. նկ...
13:03 03/01/2026
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Մայրաքաղաքի վրայով պտտվում են ինքնաթիռներ, երևում է ծխի սյուն, իսկ քաղաքի հարավային մասում գտնվող ռազմական բազայի մոտ գտնվող տարածքը հոսանքազրկված է։Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։Տեղի բնակիչներն էլ հայտնել են, որ միացել է օդային հարձակման ազդանշանը: Ականատեսները երկնքում նկատել են ամերիկյան գրոհային ուղղաթիռներ: Վենեսուելայի ռազմաօդա
Տեսնել ավելին
Դեռևս հանգստի ժամանակ չունենք․ Ավինյան...
12:28 29/12/2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ վերջին ձյան տեղումների ընթացքում քաղաքային ծառայությունների արձագանքը եղել է ավելի օպերատիվ, իսկ պատրաստվածությունը՝ ավելի բարձր մակարդակի վրա։ Նրա խոսքով՝ չնայած իրականացված աշխատանքներին, սպասվող նոր տեղումների պատճառով քաղաքային տնտեսությունը դեռ չի կարող թուլացնել վերահսկողությունը։«Հաշվի առնելով, որ Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք։ Մեր տեխնիկան և հերթապահները պետք է պատ
Տեսնել ավելին
Հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգ...
18:20 26/12/2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմին և աշխատակիցներին։ Վարչապետը ողջունել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին և ներկաներին, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի, մասնավորապես պետական բյուջեի եկամտային մասի ապահովման ուղղությամբ գործադրված ջանքերի և արձանագրված արդյունքի համար։Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ հարկային համակարգը և պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են։ «Բայց վարչապետի պաշտոնում առա
Տեսնել ավելին
Կեղծ տեղեկություններով հայտնի Օքայ Դեփրեմը հերթակա...
17:03 26/12/2025
Թուրքական Oda TV կայքում հրապարակած կեղծ տեղեկություններով հայտնի Օքայ Դեփրեմը evrensel.net կայքում հերթական սենսացիոն կեղծիքն է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արաքս գետի ջրային ռեսուրսների բացառիկ օգտագործման իրավունքների մի մասը առանց փոխհատուցման տրամադրել Թուրքիային։Ըստ Դեփրեմի՝ երկու երկրների միջև հարաբերությունները հետագայում զարգացնելու նպատակով ստորագրվելիք համաձայնագրով Թուրքիային կտրվի Հայաստանի ամենամեծ գետի վրա մի քանի ամբարտակներ և հիդրոէլեկտրակ
Տեսնել ավելին
Ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ. վար...
16:43 26/12/2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել:«Ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ», - գրել է վարչապետը:
Տեսնել ավելին
Ադրբեջանում պահվող հայերին այցը կազմակերպվել է անմ...
13:51 26/12/2025
Դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները: Տեղեկությունը հայտնել է կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:Հարցին, ի՞նչ նորություն կարող է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի մասին, որի առողջական վիճակը վատացել է Բաքվի բանտում, Զառա Ամատունին նշել է, որ չի կարող կոնկրետ անձանց մասին խոսել, կարող է միայն ասել, որ իրենց թիմի կազմում բժիշկ է
Տեսնել ավելին
ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին, վարչապետի թեկնած...
12:37 26/12/2025
Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի 2026թ. հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:Այսօրվա ասուլիսին Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ հենց Զուրաբյանն էլ լինելու է վարչապետի իրենց թեկնածուն: Նա հավելեց՝ այս ամենը նախապես քննարկել և համաձայնեցրել են կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Տեսնել ավելին

.png)
.png)