«Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը՝ նույնպես»:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ՝ հավելելով, որ Հայաստանը առավել կայուն միջավայրում չի եղել, ու սրանում դեր ունեն այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել:
«Այս ամենը շատ մեծ հնարավորություններ է բացում: Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը: Ամեն ինչ սկսվել է այդ կետից, իհարկե, կարող էին տարբեր սցենարներ լինել, կարող էին 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է, ու ես դրա պատճառների մասին խոսել եմ:
2025 թվականի վերջին մենք հասկանալիորեն ունեինք այն տպավորությունը, որ 2025 թվականին դրական կուրմինացիա է տեղի ունեցել, բայց իրականում պրոցեսները ցույց են տալիս, որ դրական կուրմինացիաները դեռ առջևում են:
Հիմա արդեն 2026 թվականի մասին կարող ենք խոսել, առավոտյան արդեն առիթ ունեցա շնորհավորել հայաստանցիներին երեկ արտաքին գործերի նախարարի և պետքարտուղարի հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից տարածված հայտարարության առիթով, որը ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շրջանակի մասին է:
Ուզում եմ բոլորիս շնորհավորել, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր կողմնակիցներին շնորհավորել», - նշել է նա:

.png)
.png)