Եվրոպայի ֆոնդային ինդեքսները զգալիորեն նվազել են ն...
18:30   08/10/2026
Չորեքշաբթի Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկրների ֆոնդային ինդեքսներն անկում են ապրել, քանի որ նավթի գների և պետական պարտատոմսերի եկամտաբերության աճը նվազեցրել է ներդրողների՝ ռիսկի գնալու ցանկությունը։Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համախառն ինդեքսը մեկ օրում նվազել է 1%-ով և կազմել 630,25 կետ։ Նշենք, որ մինչ այս այն աճում էր երեք առևտրային նստաշրջան անընդմեջ։Բրիտանական FTSE 100-ը նվազել է 0,8%-ով, գերմանական DAX-ը՝ 1,4%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 1,2%-ով։ Իտալական FTSE Տեսնել ավելին
Հայաստանում մի շարք ընկերություններ մաքսային արտոն...
16:00   08/10/2026
«Դարոինկ» ընկերությունն ազատվել էներմուծման մաքսատուրքից։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։ Ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հրուշակեղենի արտադրության համար։Կառավարության այլ որոշումներով նմանօրինակ արտոնություններ են ստացել նաև կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Խակ» ընկերությունը, 3D տպագրության համար պոլիմերային լցանյութեր արտադրել նախատեսող «Ֆիլ-Արմ»-ը, գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Յունիոն»-ը, ինչպես նաև «Վի ընդ Վի Տրանս» տրանս Տեսնել ավելին
ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման ար...
14:30   08/10/2026
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. հոկտեմբերի 7-ը ներառյալ.դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 872 հատ կամ օգտագործվել է 75%-ը,դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 386 հատ կամ օգտագործվել է 98%-ը։ Տեսնել ավելին
Երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանային նո...
13:30   08/10/2026
Առաջիկայում Կառավարության դատին կհանձնվի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիրը։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։Նախարարի պարզաբանմամբ՝ աջակցության չափն այսուհետ կլինի ֆիքսված 1 միլիոն դրամ՝ անկախ երեխաների թվից կամ հիպոթեքի մայր գումարի մնացորդից (նախկինում 500 հազար դրամ էր, որն ավելանում էր՝ ըստ երեխաների քանակի)։Բացի այդ, ֆինանսական աջակցություն ստանալու պարտադիր պայման է դառնում դիմելու Տեսնել ավելին
Flydubai-ի երկրորդ օդաչուն խոստովանել է, թե ինչ էր...
15:49   05/10/2026
«Flydubai» ավիաընկերության երկրորդ օդաչուն, որն անցյալ շաբաթ փորձել էր առևանգել մարդատար ինքնաթիռը, ծրագրում էր կործանել այն Իսրայելի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ԱՄԷ-ի իրավապահների հարցաքննության ընթացքում օդաչուն խոստովանել է, որ մտադիր էր ինքնաթիռով հարվածել Թել Ավիվի մերձակայքում գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանին։Քննության ընթացքին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդն այս ծրագիրը մշակել էր դեռ նախքան «flydubai»-ում աշխատանքի անցնելը։ Նա նպատակադրված աշխատանք էր փնտրո Տեսնել ավելին
Նորվեգիայի հասարակական վայրերում արգելում են արհես...
20:00   05/10/2026
Նորվեգիայի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանում մի շարք հանրային վայրերում արհեստական բանականությամբ (ԱԲ) ակնոցների օգտագործման վրա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է NRK հանրային հեռարձակողը։«Ինձ մտահոգում է, որ նոր, հզոր տեխնոլոգիաներն իրենց հետ ռիսկեր են բերում, և մարդիկ, առանց այդ մասին գիտակցելու, կարող են լուսանկարվել, տեսանկարահանվել կամ ձայնագրվել։ Ուստի մենք ժամանակավոր արգելք կսահմանենք առանձին վայրերում արհեստական բանականությամբ ակնոցներ կրելու վրա», — մեջբերվում են թվայնաց Տեսնել ավելին
Flydubai-ի չվերթի օդաչուն սովորել է Ավստրալիայում....
17:00   04/10/2026
Ավստրալիայի անվտանգության ծառայությունները հետաքննություն են սկսել՝ կապված Flydubai-ի երկրորդ օդաչու Համամ ալ-Համմամիի երկրում գտնվելու հետ, որին կասկածում են Իսրայել ուղևորվող ինքնաթիռի կառավարումը զավթելու փորձի մեջ։ Այդ մասին հայտնել են ավստրալական լրատվամիջոցները։Վիկտորիա նահանգի համատեղ հակաահաբեկչական խումբը, որի կազմում են Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը, Վիկտորիա նահանգի ոստիկանությունը և Ավստրալիայի անվտանգության ու հետախուզության ծառայությունը (ASIO), հաստատել է կասկածյալի՝ Ավստրա Տեսնել ավելին
Ավստրալիայում ավտոմեքենան մխրճվել է ռեգբիի երկրպագ...
22:00   03/10/2026
Ավստրալիայի Նյուքասլ քաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Newcastle Knights» ռեգբիի թիմի երկրպագուներին, որոնք փողոց էին դուրս եկել Ազգային ռեգբիի լիգայի եզրափակիչից առաջ։ Տուժել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտնում են Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները։Տուժածներից երկուսը՝ 5-ամյա մի աղջնակ և 67-ամյա մի տղամարդ են, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են։Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը Սիդնեյից մոտ 110 կիլոմետր հյուսիս գտնվող Ուոլսենդ արվարձանում։ Երկրպագուները հավաքվե Տեսնել ավելին
Ֆրանսիայում դպրոցականների բողոքները վերածվել են փո...
21:00   03/10/2026
Ֆրանսիայում շաբաթվա սկզբից ի վեր ավելի քան 5000 մարդ է բերման ենթարկվել աշակերտների զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ։ Le Figaro-ի փոխանցմամբ՝ ցույցերը սկսվել էին Փարիզի շրջանում վարժարանների (լիցեյների) շրջափակմամբ, այնուհետև տարածվել ողջ երկրում ու որոշ վայրերում վերաճել ոստիկանության հետ բախումների և փողոցային անկարգությունների։Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ միայն ուրբաթ օրը ոստիկանությունը 1747 մարդու է բերման ենթարկել, իսկ 158 ուսումնական հաստատության մերձա Տեսնել ավելին
Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգ...
16:20   03/10/2026
Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մադրիդի ինքնավար համայնքում կառավարության ներկայացուցչության մամուլի ծառայությունում:Մանիֆեստացիայի մասնակիցները երթ են կազմակերպել դեպի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ տեղակայված է Մադրիդի քաղաքապետարանը: Կարգախոսն է դարձել․ «Ճանապարհ դեպի համընդհանուր գործադուլ»: Իսպանիայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ նույնպես դուրս են եկել բողոքի ակցիաների՝ բնակարանային ճգնաժա Տեսնել ավելին
Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանո...
14:19   03/10/2026
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հայտնաբերվել են նորածին տղայի և նրա 30-ամյա մոր դիերը: ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, հայտնում է ՌԴ ՔԿ Մոսկվայի մարզի պաշտոնական մամուլի ծառայությունը:Դիերը հայտնաբերվել են հոկտեմբերի 2-ին՝ ժամանման գոտու զուգարանում: Քննիչները քրեագետի հետ միասին զննել են պատահարի վայրը և հարցաքննել վկաներին: Մահվան պատճառներն ու տեղի ունեցածի այլ հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատական փորձաքննություններ:Միևնույն ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ի և «ՌԵՆ ՏՎ»-ի Տեսնել ավելին
Հնարավոր առևանգման մասին ազդանշան տված ԱՄԷ-ի ինքնա...
11:47   30/09/2026
Հնարավոր առևանգման մասին ազդանշան տված Flydubai ընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնել է իսրայելական 14-րդ ալիքը։Ynet պարբերականի փոխանցմամբ՝ օդանավում գտնվում է 174 մարդ, այդ թվում՝ 27 երեխա Տեսնել ավելին
Եվրոպայի ֆոնդային շուկաները երեքշաբթի օրը միասնակա...
13:00   30/09/2026
Երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքում եվրոպական ֆոնդային ինդեքսները փակվել են տարբեր արդյունքներով։Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 հավաքական ինդեքսը նվազել է 0,09%-ով՝ հասնելով 638,08 կետի։Բրիտանական FTSE 100-ը նվազել է 0,45%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,53%-ով, իսպանական IBEX 35-ը՝ 0,42%-ով։ Միևնույն ժամանակ, գերմանական DAX-ն աճել է 0,1%-ով, իսկ իտալական FTSE MIB-ը՝ 0,09%-ով։Ներդրողների տրամադրությունների վրա բացասաբար են ազդել կենտրոնական բանկերի կողմից դրամա Տեսնել ավելին
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների...
11:40   30/09/2026
Երուսաղեմի հայոց կաթոլիկների վանքի կողքով անցնելիս իսրայելցի մի տղամարդ և կին թքել են վանքի ուղղությամբ։Այս մասին իր էջում հրապարակված տեսանյութին կից հայտնել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիկ Կիրակոսյանը։ Տեսնել ավելին
Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշա...
11:39   30/09/2026
6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում։ Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հեռավոր Յոնագունի կղզու շրջանում, իսկ օջախը տեղակայված է եղել 10 կմ խորության վրա։Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել։6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում։ Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշար Տեսնել ավելին