Pentagon-ը Boeing-ի հետ 20 մլրդ դոլարի պայմանագիր ...
11:38   30/09/2026
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Boeing Co. ընկերության հետ 20 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելու մասին՝ վեցերորդ սերնդի F/A-XX տախտակամածային ստելս-կործանիչների արտադրության համար, որոնցով 2030-ականներից սկսած կհագեցվեն ամերիկյան ավիակիրները։Ինչպես նշել են Պենտագոնում, F/A-XX կործանիչը տասնամյակներ շարունակ կապահովի ավիակիրներից ուժի առաջատար պրոյեկցիա։ Այն կփոխարինի ԱՄՆ ռազմածովային ուժերի հնացած F/A-18E/F Super Hornet և EA-18G Growler կործանիչներին և կշահագործվի հինգերորդ սերնդի Տեսնել ավելին
Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046 թվականը երկ...
15:16   29/09/2026
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2046 թվականը երկարաձգելը զգալի կապիտալ ներդրումներ կպահանջի, որոնք «Ռոսատոմի» գնահատմամբ կարող են հարյուրավոր միլիոն դոլար արժենալ։ Այս մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Նրա խոսքով՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2046 թվականը երկարաձգելու տեխնիկական հնարավորություն կա, սակայն դրա համար մասշտաբային արդիականացում է անհրաժեշտ։Մասնավորապես, խոսքը վերաբերում է անվտանգության և ավտոմատիկայի հա Տեսնել ավելին
«Ռոսատոմը» կասկած չունի, որ Հայկական ԱԷԿ-ի շահագոր...
22:00   29/09/2026
«Ռոսատոմը» տեխնիկական խոչընդոտներ չի տեսնում Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու հարցում։ Այս մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ արդեն իսկ զգալի ծավալի աշխատանքներ է իրականացրել կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ։Լիխաչովը նշել է, որ երկարաձգման հերթական փուլի հետ կապված աշխատանքների հիմնական մասն ավարտված է, իսկ աշխատանքային խմբի շր Տեսնել ավելին
Տեխասի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել...
14:54   29/09/2026
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը դիզելային վառելիքի ռեկորդային գնաճի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարել նահանգի ողջ տարածքում և թույլատրել ներկված (արտոնյալ) դիզվառելիքի լայն կիրառումը ճանապարհներին, հայտնել է նրա մամուլի ծառայությունը։Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները սեպտեմբերին սկսել են կտրուկ աճել։ Եթե մեկ տարի առաջ Տեխասում դիզվառելիքի միջին արժեքը 3,16 դոլար էր մեկ գալոնի (մոտ 3,8 լիտր) դիմաց, ապա սեպտեմբերի 19-ին այն հասել է ռեկորդային 5 Տեսնել ավելին
Առանց տարածաշրջանային ցանցին միանալու՝ Հարավկովկաս...
16:30   29/09/2026
Հարավկովկասյան երկաթուղին աստիճանաբար կորցնում է բեռնահոսքերն ու եկամուտները, ընդ որում՝ դրա ներուժը լիարժեք չի օգտագործվում։ Եթե այս միտումը պահպանվի, ընկերության ներդրումային հնարավորությունները կնվազեն։ Այս մասին հայտարարել է տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ ելույթ ունենալով «Հարավային Կովկասի տրանսպորտալոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» միջազգային փորձագիտական համաժողովում։Նրա խոսքով՝ Հայաստանի երկաթուղային ցանցն այսօր որոշակի առումով «որբի» կարգավիճակում է. այն կապում է երկրի ներսում առանձին Տեսնել ավելին
Երևանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել չհրապարակել...
13:00   29/09/2026
Երևանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել չհրապարակել այնպիսի տեսանյութեր, որտեղ երեւա Արարատ լեռը։ Իսկ նման տեսարանների առկայության դեպքում տարբեր բաժիններ հրահանգ են ստանում հեռացնել տեսանյութը եւ նոր տարբերակով հրապարակել, որտեղ չի երեւա Արարատը։Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները հեռացրել են Արարատի պատկերը Հայաստանից մուտքի և ելքի ժամանակ անձնագրերում դրվող կնիքի վրայից, նաև նոր անձնագրի նմուշում Խոր Վիրապը այնպիսի դիրքից են պատկերել, որ չերևա Արարատը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար Տեսնել ավելին
Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչն...
12:55   29/09/2026
«Հայաստան - Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում, COP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների՝ Le Figaro, Le Parisien, Ouest-France, Groupe EBRA (Est-Bourgogne-Rhône-Alpes) և Radio France Internationale (RFI) ներկայացուցիչներն այցելել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու IADAAM ծրագրի աշխատանքներին և Վեդու ջրամբարի ներկայիս վիճակին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:Այցի շրջանակում այցելել են նաև IADAAM-ի ցուցադրակ Տեսնել ավելին
Եվրոպական ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրը հիմնա...
12:09   29/09/2026
Արևմտյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները երկուշաբթի օրը հիմնականում անկում են ապրել՝ նավթի թանկացման և համաշխարհային պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին:Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների համախմբված Stoxx Europe 600 ինդեքսն աճել է 0,03 կետով՝ հասնելով 638,68 կետի:Բրիտանական FTSE 100-ը կորցրել է 0,1%, գերմանական DAX-ը՝ 0,13%, իտալական FTSE MIB-ը՝ 0,21%, իսպանական IBEX 35-ը՝ 0,51%: Ֆրանսիական CAC 40-ն ավելացել է 0,01%-ով:Ներդրողները շարունակել են հետևել աշխարհաքաղաքական նորությու Տեսնել ավելին
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում...
23:00   26/09/2026
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանը պատրաստվում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին. Փաշինյանի կողմից վարվող «խաղաղություն՝ զիջումներով» քաղաքականության ձախողումըՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկիմաստ հայտարարությունը՝ «100 հազարավոր ադրբեջանցիների տուն վերադառնալու» մասին, ինչպես նաև շաբաթներ առաջ Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ փաստացի ոտնձգությ Տեսնել ավելին
Եղանակը Հայաստանում...
13:12   02/09/2026
Սեպտեմբերի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևելյան և հարավ-արևելյան, 4-7 մ/վ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։ «Հայհիդրոմետ»–ից  հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժեղանա՝ հասնելով 18-23 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32։Օդի ջերմաստիճանը մարզերում՝Շիրակում՝ գիշերը – +5+9, ցերեկը – +22+27,Կոտայքի լեռներում՝ գիշերը – +6+10, ցերեկը – +22+26,Կոտայքի նախ Տեսնել ավելին
Ճապոնիայում 1800 մարդ ձեռքով տեղաշարժել է ամրոցի 3...
10:19   30/08/2026
Ճապոնիայում մոտ 1800 կամավոր հավաքվել էր, որպեսզի ձեռքով իր տեղը վերադարձնի Աոմորի պրեֆեկտուրայում գտնվող Հիրոսակի ամրոցի 360 տոննա կշռող աշտարակը, հայտնում է Fox News-ը։Կառույցը հարկ է եղել տեղափոխել, որպեսզի մասնագետները կարողանան վերանորոգել երկրաշարժից վնասված պատը։Ակցիայի մասնակիցները քաշում էին աշտարակին ամրացված հսկայական պարանները և աստիճանաբար այն տեղաշարժում մի քանի մետրով։ Աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի վերջ․ ընդհանուր առմամբ մոտ 4100 մարդ պետք է օգնի աշտարակը տեղափոխել ավել Տեսնել ավելին
Ավանակ, ձի և քունջութ․ գիտնականները բացահայտել են ...
10:17   30/08/2026
Հնագույն եգիպտացի նկարիչները օգտագործում էին ներկերի շատ ավելի բարդ բաղադրատոմսեր, քան նախկինում էր համարվում։ Գիտնականները հին ներկերի բաղադրության մեջ հայտնաբերել են տարբեր կենդանիներից ստացված սոսինձներ, ինչպես նաև բուսական նյութեր, այդ թվում՝ քունջութի և մորինգայի վերամշակման արտադրանքներ։Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։Հնագետների, վերականգնողների և պատմաբանների միջազգային խումբը ուսումնասիրել է 28 միկրոսկոպիկ նմուշ՝ 14 արվեստի գործերից, որոնք ստեղծվել են Տեսնել ավելին
Նեբրասկայում հայտնաբերել են 12 միլիոն տարի առաջ ապ...
10:15   30/08/2026
ԱՄՆ Նեբրասկա նահանգում գիտնականները շարունակում են ուսումնասիրել կենդանիների արտասովոր գերեզմանոցը, որը ձևավորվել է մոտ 12 միլիոն տարի առաջ՝ հզորագույն հրաբխային ժայթքման հետևանքով, հայտնում է Phys.org-ը։Նույնիսկ վայրի հայտնաբերումից տասնամյակներ անց հետազոտողները շարունակում են գտնել տարածաշրջանի հնագույն բնակիչների կյանքի նոր ապացույցներ։Առեղծվածներից մեկը Borophaginae-ի ներկայացուցիչներն էին՝ անհետացած գիշատիչների խումբ, որոնց անվանում են «ոսկոր ջարդող շներ»։ Նրանք մոտավորապես ժամանակակի Տեսնել ավելին
Բագրատունյաց 10 հասցեում 5–րդ հարկի պատշգամբը փլու...
10:00   30/08/2026
Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 09։05-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։ Քաղաքացիները, որոնք այդ պահին եղել են պատշգամբում, ցած են ընկել։ Երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկն ունի գլխի շրջանում վնասվածք։Մեկ քաղաքացի գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։  Տեսնել ավելին
Քննարկվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակ...
12:46   28/08/2026
2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ) տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ/ տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Ներկա է եղել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը:Հանդիպումն ուղեկցվել է կրթական էքսպոյի ցուցադրությամբ, որի շրջանակում ներկայացվել են Հանրա Տեսնել ավելին