Կառավարությունում քննարկվել է առողջ ապրելակերպ խրախուսող ծրագրի նախագիծը, որով 2029 թվականից ծխելը թողնող, առողջ ապրելակերպ վարող և կամավոր արյան դոնոր դարձած քաղաքացիները կարող են բոնուսներ ստանալ։
Որպես հիմնական տարբերակ դիտարկվում է տարեկան պարտադիր բժշկական զննության (չեկ-ափ) ժամանակ արյան կամ մեզի հատուկ անալիզի ներդրումը, որը պարզում է կոտինինի (նիկոտինի քայքայման արդյունքում առաջացող նյութի) առկայությունը։ Կոտինինը մնում է օրգանիզմում մի քանի օր, ինչը թույլ չի տա խաբել բժշկին անմիջապես այցից առաջ։
Ծխելը թողնելու կարգավիճակը պետք է պարբերաբար թարմացվի և հաստատվի տեղամասային թերապևտի կամ ընտանեկան բժշկի կողմից՝ հիմնվելով քաղաքացու թոքերի ֆունկցիոնալ վիճակի և առողջական այլ ցուցանիշների դինամիկայի վրա։
Ռիսկ կա, որ քաղաքացիները բոնուսներ ստանալու համար կարող են պարզապես չծխել անալիզներ հանձնելուց 3-4 օր առաջ, իսկ տարվա մնացած օրերին շարունակել ծխելը։
Քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ծխելու փաստը գնահատել նաև անկանխիկ գնումների տվյալներով՝ ստուգելով՝ անձը ծխախոտ գնում է, թե ոչ։

.png)
.png)