Գլխավոր
Մեր Մասին
Քաղաքականություն
Հասարակական
Մշակութային
Ժամանց
Սպորտ
Հետադարձ Կապ
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակական
  • Մշակութային
  • Ժամանց
  • Սպորտ
  • Հետադարձ Կապ
Պարզվել է ավազակություն կատարած անձի ինքնությունը

Հունիսի 28-ին, ժամը 11.30-ին, մի ընկերության Անդրանիկի փողոցի մասնաճյուղի աշխատակցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ «զենքը պահել, գումար են տարել»:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով մասնաճյուղի պահոցից հափշտակել էր փող և դիմել փախուստի:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՔՈ գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է ավազակությունը կատարած անձի ինքնությունը:

Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տղամարդը հուլիսի 1-ին ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: 39-ամյա տղամարդը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:


Հետևեք Մեզ

Kommersant.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Kommersant.am