ՀՀ իշխանությունները մտադիր են սահմանային վերահսկող...
19:20 15/10/2026
Հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ էլեկտրոնային մեքենայաընթեռնելի ճանապարհորդական փաստաթղթերին վերաբերող բաց բանալիների դիրեկտորիային մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վավերացման մասին օրինագիծը։ Համապատասխան որոշումը հոկտեմբերի 15-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բաց բանալիների դիրեկտորիան միջազգային ենթակառուցվածք է, որը ստեղծվել է էլեկտրոնային մեքենայաընթեռնելի ճանապարհորդական փաստաթղթերում
Տեսնել ավելին
ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղ...
19:00 15/10/2026
ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում երկրում «մռայլ դարեր» կսկսվեն, հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։«Մեր պատմության ընթացքում սահմանը երբեք այսքան անառիկ ու ապահով չի եղել, որքան հիմա։ Սակայն իմացե՛ք՝ եթե միջանկյալ ընտրություններում դեմոկրատները հաջողության հասնեն, թեկուզ չնչին առավելությամբ, նրանք մեզ հետ կտանեն անցյալ։ Ես դա համարում եմ վերադարձ դեպի մռայլ դարեր»,- Մոնտանայում ելույթ ունենալիս ընդգծել է Թրամփը։Նախագահը համոզմունք է հայտնել, որ նահանգի բնակի
Տեսնել ավելին
Թրամփի վարչակազմը կապ չունի Starlink-ի դանդաղեցման...
18:40 15/10/2026
ԱՄՆ վարչակազմը պատասխանատվություն չի կրում Starlink արբանյակային ինտերնետի համակարգի աշխատանքի սահմանափակումների համար, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որևէ առնչություն չունի Starlink-ի աշխատանքի ենթադրյալ դանդաղեցման հետ:Ամերիկացի պաշտոնյաները մատնանշել են համակարգում տեղի ունեցած տեխնիկական խափանումը, սակայն ուկրաինական կողմը կասկածում է, որ սա Սպիտակ տան կողմից արված նախազգուշացու
Տեսնել ավելին
Դատախազությունը հայց է ներկայացրել դատարան Իջևանի ...
18:20 15/10/2026
Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Իջևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 120.8 քմ մակերեսով Քանդակագործների տնակը, օրենսդրության պահանջների խախտմամբ, համայնքի կազմում գտնվող փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների դիմաց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից 2003 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացվել է աճուրդի և օտարվել: Այդ մասի
Տեսնել ավելին
Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Չ...
17:40 15/10/2026
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ 17 միլիոն ֆունտ ստերլինգ (ավելի քան 22 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինային՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերանորոգման աշխատանքների համար:«Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վերանորոգման համար»,- ասված է բրիտանական կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:Հայտարարության մեջ նշվում է, որ այս աջակցությունը թույլ կտա ֆինանսավորել հիմնանորոգումը, որը «կվերականգնի կառույցի մեկուսացման ու օդափոխո
Տեսնել ավելին
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող գեներալ-մայո...
17:20 15/10/2026
ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է:Արդեն 3 տարի է՝ Մանուկյանն ու շուրջ 2 տասնյակ հայեր պատանդի կարգավիճակով պահվում են ադրբեջանական բանտերում:ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանն այս մարդկանց թեման, որպես հակահայկական քարոզչության կարևոր ուղղություն, անօրինական դատավճիռներից բացի, նաև մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներով:«Դավիթի ընտանիքի անդամներին և հա
Տեսնել ավելին
Կայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձն...
17:00 15/10/2026
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի այցը Հայաստան: Այս մասին հայտնում է ԱԳՄԱ նախարարությունը։ ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը
Տեսնել ավելին
Իրանը խոստացել է ուժեղացնել Starlink-ի դեմ մղվող պ...
16:40 15/10/2026
Իրանի իշխանությունները խոստացել են ուժեղացնել միջոցառումները Իլոն Մասկին պատկանող Starlink արբանյակային ինտերնետային ծառայության դեմ՝ այն որակելով որպես «պատերազմի գործիք», որն օգտագործվում է Իսլամական Հանրապետության դեմ լրտեսության և ռազմական գործողությունների իրականացման համար, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։Իրանի կիբերտարածության հարցերով բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Ամին Աղամիրին հայտարարել է, որ իշխանությունների տրամադրության տակ կան համակարգեր, որոնք ունակ են արգելափակել St
Տեսնել ավելին
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է Ուկրաինայի համ...
16:20 15/10/2026
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ընթացքում խոստացել է շարունակել Ուկրաինայի համար նոր ռազմական լուծումների մշակումը։ Այդ մասին տեղեկությունը հոկտեմբերի 14-ին հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։«Մեծ Բրիտանիան կշարունակի ռազմի դաշտում Ուկրաինայում կիրառման համար նորարարական ռազմական լուծումների մշակումը, այդ թվում՝ այլ գործընկերների կողմից տրամադրված սարքավորումները բրիտանական տեխնոլոգիաներով հագեցնելու միջոցով», — ա
Տեսնել ավելին
Թրամփը չգիտի, թե կոնկրետ ում հետ է Թեհրանում բանակ...
16:00 15/10/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե իրանական կողմից ում հետ են ամերիկացի պաշտոնյաները միջնորդների միջոցով բանակցում հակամարտության կարգավորման շուրջ։«Նրանց ղեկավարները չկան։ Հավանաբար, պետք էր թողնել նրանց ղեկավարներին, որովհետև ես պատկերացում անգամ չունեմ, թե, գրողը տանի, ում հետ ենք մենք բանակցում», - հայտարարել է Թրամփը Մոնտանա նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ։Նա կրկին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ գործողությունների հետևանքով Իրանը այլևս չունի նավատորմ, ռազմաօդային ուժեր, իսկ
Տեսնել ավելին
Ես ակնկալում եմ հարգանք իմ որդու սխրանքի նկատմամբ....
15:30 15/10/2026
Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով. Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատից որդու նկարը հեռացնելուն։Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ մտահոգ հայրենակիցներ, լրագրողներ:Ի պատասխան ձեր բազմաթիվ նամակ
Տեսնել ավելին
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկրի ռ...
15:15 15/10/2026
Իրանի զինված ուժերի հզորությունն ու երկրի ներուժը զգալիորեն ավելացել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։«Մենք պետք է բավականաչափ ուժեղ լինենք, որպեսզի ԱՄՆ-ը, ամբողջ աշխարհը և տարածաշրջանը հասկանան՝ իրենց չի հաջողվի հասնել իրենց նպատակներին», - ասել է նա Միացյալ Նահանգների հետ շարունակվող հակամարտությանը նվիրված ուղերձում։ Նրա ելույթը հեռարձակել է ազգային հեռուստատեսությունը։«Ագրեսիվ պատերազմի ընթացքում Իրանի կրակային հզորութ
Տեսնել ավելին
Թրամփը խոստացել է զրկել Իրանին միջուկային զենք ստե...
14:08 15/10/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իր նպատակը երաշխավորելն է, որ այդ երկիրը հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած հույսից։«Մենք պետք է անենք այնպես, որ Իրանը միջուկային զենք չունենա։ Եվ որպեսզի նրանք նույնիսկ հույս չունենան ապագայում երբևէ նման զենք ստեղծելու», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Արիզոնայում կայացած հանրահավաքում։Նա հավելել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունից առաջ կարծում էր, թե վառելիքի գները շատ ավելի կբարձրանան, քան եղավ իրականում։ «Մենք ստիպված
Տեսնել ավելին
ԿԺԴՀ-ն սուզանավից իրականացրել է ռազմավարական թևավո...
12:17 15/10/2026
ԿԺԴՀ-ում տեղի է ունեցել ռազմավարական թևավոր հրթիռների փորձնական արձակում։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։«ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը սուզանավից իրականացրել է ռազմավարական թևավոր հրթիռների երկու տեսակի փորձնական արձակում», — ասված է հրապարակման մեջ։Նշվում է, որ փորձնական արձակումը որևէ բացասական ազդեցություն չի ունեցել հարևան երկրների անվտանգության վրա։
Տեսնել ավելին
Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել...
13:30 15/10/2026
«Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ նկարագրում էր, թե ինչպես։ Իսկ նախօրեի երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում արդարադատության նախարար Գալյանը ներկայացրել է նոր սահմանադրության նախագծին առնչվող հարցեր, չնայած սահմանադրական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն ասում էր, որ անհիշելի ժամանակներից
Տեսնել ավելին

.png)
.png)