Իրանում հայտարարել են արաբական երկրների հետ համաձա...
18:47   19/10/2026
Իրանը միշտ ձգտել է բարեկամական հարաբերություններ պահպանել արաբական երկրների հետ և պատրաստ է նրանց առաջարկել անվտանգության ոլորտում համաձայնագրեր կնքել։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի էլիտար ԶՈւ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։«Մենք մշտապես ձգտել ենք բարեկամություն հաստատել այս (արաբական) երկրների հետ։ Տարածաշրջանի պետությունները պետք է ինքնուրույն ապահովեն իրենց անվտանգությունը, և մենք պատրաստ ենք նրանց հետ համատեղ համաձայնագրեր ստորագրել ու անվտանգությո Տեսնել ավելին
2026 թվականի առաջին 9 ամիսներին Ադրբեջանի և Ռուսաս...
18:30   19/10/2026
2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,684 միլիարդ դոլար, ինչը ավելի քան 1,3 անգամ զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի (ՊՄԿ) կայքում հրապարակված տվյալները։2025 թվականի հունվար-սեպտեմբերին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել էր 3,659 միլիարդ դոլար։ Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 26,6%-ով կամ ավելի քան 1,3 Տեսնել ավելին
ԱՄՆ-ը շարունակում է իր միջնորդական խաղաղարար ջանքե...
17:12   19/10/2026
Ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական խաղաղարար ջանքերը Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ, բայց հակամարտության կարգավորումն առանց Կիևից որևէ մեկի մասնակցության անհնար է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա դուք գիտեք, որ ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական խաղաղարար ջանքերը, մենք բարձր ենք գնահատում դրանք», - ընդգծել է Պեսկովը։Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավո Տեսնել ավելին
Ադրբեջանական մամուլը թիրախավnրել է Թուրքիայի արտգո...
14:47   19/10/2026
Գլխաշորի արգելքի շուրջ քննարկումներից առաջացած թուրք-ադրբեջանական լարվածության հետևանքով ադրբեջանական մամուլում թիրախավորվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին գրում է Ermeni Haber-ը:Մերձիշխանական «Qafqazinfo» կայքը հոկտեմբերի 17-ին հրապարակում էր արել՝ պնդելով, թե Ֆիդանը Բաքու կատարած այցի ընթացքում գաղտնի հանդիպում է ունեցել «Երիտասարդների աջակցության հիմնադրամի» (GYF) անդամների հետ և տարբեր հանձնարարականներ տվել։ Ըստ հրապարակման՝ հիմնադրամը կապված է թուրքական հետախուզ Տեսնել ավելին
Հայաստանի համար նվազագույն ցնցումներով այս սառը քա...
12:46   19/10/2026
Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր։Գրել է տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։«Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի իննից սկսած փաստացի ընթանում է քաղաքացիական պատերազմ։Այո՛, այն դեռևս քաղաքական է, թեպետ իշխանությունները գործի են դնում ռեպրեսիվ ամբողջական ապարատը։Այո՛, այդ պատերազմը մեկնարկել է արյամբ՝ որպես մարդկային և տարածքային կորուստների հետևանք։Այո՛, այն ընթանում է բացառապես սառը եղանակով։Բայց խիզախենք կրկնել. մենք փաստացի սառը Տեսնել ավելին
Ուկրաինական պատերազմում ոչ ոք չի հաղթում․ Ռուբիո...
17:00   19/10/2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են՝ ընդգծելով, որ «պատերազմում ոչ ոք չի հաղթում»։«Ուկրաինայի պատերազմում հաղթողներ չկան։ Ամեն օր մարդիկ են զոհվում, ամեն օր ինչ-որ բան է պայթում ու ավերվում։ Թրամփը 60 օրով կասեցրել է պատժամիջոցների կիրառումը, քանի որ ցանկանում է պարզել՝ արդյոք հաջողության հասնելու շանս ունեն այն բանակցությունները, որոնք ընթանում են այս պահին»,— լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբիոն, փոխան Տեսնել ավելին
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղա...
16:47   19/10/2026
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Լ.Չ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:Լ.Չ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք պատճառելու համար: Տեսնել ավելին
Ազատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և...
16:27   19/10/2026
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը շնորհավորական ուղերձ է Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ։«Շնորհավորում եմ բոլորիս Քրեակատարողական ծառայողի օրվա և Քրեակատարողական ծառայության կազմավորման 107-ամյակի առթիվ։Քրեակատարողական ծառայության ամենօրյա աշխատանքի հիմքում պատասխանատվությունն է պետության, հասարակության և յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Մեր աշխատանքում պետականամետությունը դրսևորվում է ոչ միայն օրենքի և ծառայողական Տեսնել ավելին
Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 մի...
16:00   19/10/2026
2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 23,45 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։Ըստ հրապարակված տվյալների՝ 9 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 96,5 հազար դոլար, որից 95,5 հազար դոլարը բաժին է ընկել սեպտեմբերին։Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 37,211 միլիարդ դոլար, ինչը 5,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժաման Տեսնել ավելին
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մա...
15:46   19/10/2026
COP17-ի առաջին օրերի արդյունքներով և նաև հետահայաց նայելով այս տարվա մայիսին Երևանում կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր, և սա անուրանալի և չափազանց կարևոր ներդրում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության համար և շատ էական ձեռք բերում։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ես կարծում եմ որ Տեսնել ավելին
ԱՄՆ-ն գրեթե 550 մլն դոլարի PrSM հրթիռներ է պատվիրե...
15:25   19/10/2026
ԱՄՆ ցամաքային զորքերը 2026 թվականին գրեթե 550 մլն դոլարի չափով պատվիրել են բազային տարբերակի հեռահար Precision Strike Missile (PrSM) հրթիռներ։ Միևնույն ժամանակ Պենտագոնը առանձին չի հաղորդել այս խոշոր պայմանագրի մասին։ Այս մասին տեղեկությունը բխում է հոկտեմբերի 19-ին պաշտոնական փաստաթղթերի վերլուծությունից։Մարտին զինվորականները հրթիռների նոր խմբաքանակի պատվեր են ձևակերպել, պարզել է «ՌԻԱ Նովոստին»՝ ծանոթանալով փաստաթղթերին։ Հետագա փոփոխություններից հետո պայմանագրի արժեքը հասել է գրեթե 539 մլն դոլա Տեսնել ավելին
«Ես խաբել չեմ կարող». ինչու է հրաժարական տվել Բարձ...
15:00   19/10/2026
ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ կոմիտեի նախագաի պաշտոնը լքել էր նաև Սարգիս Հայոցյանը։Արթուր Մովսիսյանը Facebook–ի իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշել է. «Այսօրվանից, իմ դիմումի համաձայն, այլևս չեմ զբաղեցնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։Ավելի քան 6,5 տարի այս պաշտոնում Հայաստանի Հանրապետությանը ծա Տեսնել ավելին
Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության...
14:20   19/10/2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը և ՄԱԶԾ Նորարարության և կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը Դիլիջանում հանդիպել են «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցներին։Ծրագիրն անցկացվում է նախարարության և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ՝ «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում: Այս դասընթացը կրում էր «Ապագայի հմտություններ» խորագիրը և կազմակերպվել էր «8.18 Քոնսալթինգ Տեսնել ավելին
Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին ա...
14:00   19/10/2026
ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի օր առաջ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը և Ատոմային էներգիայի միջազ Տեսնել ավելին
Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ ...
13:45   19/10/2026
Հոկտեմբերի 18-ի գիշերը ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Հարձակման հետևանքով զոհվել է 21-ամյա մի աղջիկ, ևս ութ մարդ վիրավորվել է, հայտնել են Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունից (ԳԱԻԾ)։ Գնդակոծության ընթացքում վնասվել է քաղաքի ձախ ափին գտնվող «Չեռնիգովսկայա» մետրոպոլիտենի վերգետնյա կայարանը։Կայարանի հարևանությամբ բեկորների ընկնելու հետևանքով տեղի է ունեցել երթևեկային և կոնտակտային ռելսերի խզում։ Կիևի Սոլոմյանսկի շրջանում հրթիռի բեկորները հարվածել են 25-հա Տեսնել ավելին