Ես ցանկացած պահի պատրաստ եմ խստացնել Ռուսաստանի նկ...
14:00   20/10/2026
Ես ցանկացած պահի պատրաստ եմ խստացնել Ռուսաստանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը, եթե ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվածությունների չգան Ուկրաինայի հարցով: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Եվ, ի դեպ, ես իրավունք ունեմ դա անելու ցանկացած պահի։ Անմիջապես։ Հետևաբար, եթե չստացվի, ես միշտ կարող եմ դա անել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե ինչու նա չի օգտվել Լինդսի Գրեմի նախաձեռնությամբ մշակված նոր օրենքի շրջանակներում Ռուսաստանի նկատմամբ Տեսնել ավելին
Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նե...
13:45   20/10/2026
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման քննարկումների ֆոնին, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:«Ռազմական նախարար Փիթ Հեգսեթը երկուշաբթի օրը Իսրայելում հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ»,- փոխանցում է պորտալը։Ամերիկյան և իսրայելական կողմերը հրաժարվել են մեկնաբանություններից։Հանդիպման մանրամասները չեն բացահայտվում։ Ինչպես նշում է պորտալը, Հեգս Տեսնել ավելին
Մարտահրավերն այն է, որ ի վիճակի լինենք, որ ժողովրդ...
13:23   20/10/2026
Մարտահրավերն այն է, որ ի վիճակի լինենք, որ ժողովրդավարությունն օգտագործելով՝ ՀՀ-ում չհաստատվի հակաժողովրդավարություն։ Նիկոլ Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին:«Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների և քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ։Եթե նման վարքագծով հանդես Տեսնել ավելին
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապ...
13:15   20/10/2026
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթողական քաղաքականության փափուկ ընթացքը: Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։«Այսպես կոչված ակնլավների թեման դրա տարատեսակ «լուծումներով» ակտիվ շրջանառելով՝ իշխանությունը նախ փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել, երկրորդ՝ «գոլորշի բաց թողնել»:Ավելին, Բաքվում արդեն գծել են, թե ինչպես են շարժվելու, ինչ են ՀՀ-ից խլելու կամ, ըստ իրավիճակի, ինչպես են գործելու:ՀՀ կառավարչին ո Տեսնել ավելին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն այսօր Օ...
13:08   20/10/2026
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիտկոֆը Օսլոյում հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ դրանից հետո հույս ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնել որոշ մշակված մտքեր: Այս մասին գրել է Axios-ը։«Օսլոյից հետո Ուիտկոֆը պլանավորում է գնալ Ռուսաստան, որտեղ հույս ունի հանդիպել նախագահ Պուտինին և նրան Ուկրաինայի ու եվրոպացի գործընկերների հետ սերտ հանդիպումից հետո մշակված մտքերը ներկայացնել»։ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Կուշները անձամբ ներկա չի լինելու Օսլոյում հանդիպմանը:   Տեսնել ավելին
Պուտինը Թրամփին և Սի Ծինպինին առաջարկել է Ուկրաինա...
22:10   19/10/2026
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինպինին առաջարկել է հաջորդ ամիս հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը քննարկելու համար։ Առաջարկի մասին կիրակի հայտնել է The Wall Street Journal պարբերականը։Թրամփի՝ Պուտինին ընդառաջ վերջին քայլերը, ներառյալ ռուսական դիզելային վառելիքի արտահանման շուրջ պայմանավորվածությունը և նոր պատժամիջոցների մասին օրենքի ընդունումից հրաժարվելու որոշումն արժանացել է Ուկրաինայի, ինչպես նաև Եվրոպայում և Վաշինգտոնում ն Տեսնել ավելին
Մակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժար...
21:46   19/10/2026
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է ընդունել ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսի հրաժարականը, որը ներկայացվել էր զանգվածային բողոքների և ամբողջ երկրում բռնկված անկարգությունների ֆոնին։ Փոխարենը պետության ղեկավարը նախարարին հանձնարարել է մշակել անվտանգության ուժերի աշխատանքի նոր մեթոդներ և ապահովել բողոքներին նախապատրաստման ու հետախուզական տեղեկատվության հավաքագրման ընթացքում թույլ տրված սխալների քննության թափանցիկությունը։Ինչպես հայտնել են Ելիսեյան պալատից, Նյունյեսը հրաժարականի դի Տեսնել ավելին
Եվրոպական երկրները նախազգուշացրել են Ֆրանսիայում ն...
21:19   19/10/2026
Իտալիան Ֆրանսիայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել գրանցվել հատուկ կայքում կամ հավելվածում, որպեսզի անհրաժեշտության դեպքում իշխանությունները կարողանան պարզել նրանց գտնվելու վայրը։ Իտալացիներին նաև խորհուրդ է տրվել խուսափել մարդաշատ վայրերից և ցուցաբերել առավելագույն զգուշավորություն։Գերմանիայի արտգործնախարարությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին Ֆրանսիայում նոր անկարգություններ չեն բացառվում, և գերմանացիներին հորդորել է հետևել տեղի ոստիկանության ցուցումներին։ Գերատեսչությունը նաև հիշեց Տեսնել ավելին
Լավրովը և Արաղչին հանդիպել են Թեհրանում...
21:00   19/10/2026
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկկողմ բանակցություններ են վարում Թեհրանում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։«Սերգեյ Վիկտորի Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկկողմ բանակցություններ են վարում Թեհրանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությանը կցված է նախարարների ձեռքսեղմման լուսանկարը։ Տեսնել ավելին
Մոսկվան և Անկարան քննարկել են երկու երկրների առևտր...
20:44   19/10/2026
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջին քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական ու էներգետիկ կապերը։Ինչպես հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են ռուս-թուրքական օրակարգի հարցերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական ու էներգետիկ համագործակցությանը, ինչպես նաև առանցքային նախագծերի իրականացմանը։Կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքը շարունակելու և երկկողմ փոխգործակցությունն Տեսնել ավելին
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի ...
20:23   19/10/2026
Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը Երևանում գտնվող կանաչապատ տարածքում շինություն է կառուցել։ Այն գտնվում է Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցի սկզբնամասում։ Շինության զբաղեցրած հողամասը պատկանել է համայնքին և օտարման ժամանակ եղել է ծառապատ տարածք։ Կանաչապատ տարածքը Սասուն Խաչատրյանը գնել է 2013 թվականին, երբ զբաղեցնում էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնը, գրում է «Հետքը»։Դավիթ Անհաղթի 2/2 հասցեում՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, արդեն կա Տեսնել ավելին
Ֆրանսիայի վարչապետը կարգադրել է մասնակի պարետային ...
20:00   19/10/2026
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն տեղական իշխանություններին կոչ է արել այս երեկո մասնակի պարետային ժամ սահմանել՝ հանգստյան օրերին երկիրը ցնցած զանգվածային անկարգություններից հետո։Լըկորնյուն լրագրողներին հայտնել է, որ «լի է հասարակական կարգը վերականգնելու վճռականությամբ»։ Նրա խոսքով՝ եթե արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն առաջանա, «մենք կարող ենք գնալ այդ քայլին»։ Սակայն այս փուլում մասնակի պարետային ժամը նա համարում է «առավել նպատակահարմար միջոց», փոխանցում է Reuters-ը։Միևնու Տեսնել ավելին
Արցախի կրթության վերջին նախարարը պատասխանատու կլին...
18:36   19/10/2026
Այսօր՝ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ նշանակված Նորայր Մկրտչյանը Արցախի կրթության վերջին նախարարն էր։Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2023թ. մարտի 16-ին։ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրով Նորայր Մկրտչյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։Հարկ է նշել, որ Նորայր Մկրտչյանը մինչև կրթության նախարար նշանակվելը զբաղեցրել է ԱՀ ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տե Տեսնել ավելին
Փաշինյանի մոտ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագ...
18:27   19/10/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները:Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բովանդակային և ենթակառուցվածքային բաղադրիչներին:Ըստ այդմ՝ իրականացվել են բուհերի խոշորացման հայեցակարգի մշակման, կարիքների գնահատման աշխատանքներ, համագործակցություն է ծավալվել Տեսնել ավելին
Եմենի հարավ-արևելքում բանակային ճամբարի վրա հարձակ...
19:00   19/10/2026
Եմենի հարավ-արևելքում գտնվող Շաբվա նահանգում բանակային ճամբարի վրա հութի ապստամբների հասցրած հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, ևս 55 մարդ վիրավորվել է, հայտնել է տեղական իշխանությունների աղբյուրը։«Եմենի հարավ-արևելյան Շաբվա նահանգի ռազմաբազային «Անսար Ալլահ» եմենյան խմբավորման հասցրած հարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է 32-ի, իսկ վիրավորներինը՝ 55-ի»,— նշել է աղբյուրը։Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի մասին։ Հութիների շրջանում աղբյուրը իրենց վերահսկողության տակ գտնվող Saba Տեսնել ավելին