Վառելիքի թանկացումը, բնականաբար, չի մնում լցակայան...
14:00 23/10/2026
Այս մասին գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:«Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում:Դիզելի մեկ լիտրը 710 դրամ է, որոշ դեպքերում՝ ավելի թանկ։ 2021-ին այն 441 դրամ էր, այսինքն՝ հինգ տարում թանկացել է ավելի քան 60 տոկոսով։ «Ռեգուլյար» տեսակը 360-390 դրամից հասել է 600-ի, «պրեմիումը»՝ 460-ից՝ 620-630-ի։ Պրոպան-բութանը թանկացել է 35 տոկոսով։Վառելիքի թանկացումը, բնականաբար, չի մնում լցակայանում։ Դիզելով աշխատում են տրակտորը, կոմբայնը, բեռնատարը, շինարարական տեխնիկան,
Տեսնել ավելին
ԱՄՆ-ը ավելի շատ nրսիչ hրթիռներ է արձակել Իսրայելը ...
13:30 23/10/2026
ԱՄՆ-ը ավելի շատ որսիչ hրթիռներ է արձակել Իսրայելը պաշտպանելու համար, քան ինքը՝ Իսրայելը: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:«ԱՄՆ-ը վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 11 միլիարդ դոլար է ծախսել հարկատուների փողերից՝ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վրա:Այն ավելի շատ որսիչ հրթիռներ է արձակել Իսրայելը պաշտպանելու համար, քան ինքը՝ Իսրայելը:Դա սիմբիոտիկ հարաբերություն չէ: Դա մակաբուծային հարաբերություն է»,- գրել է Արաղչին:
Տեսնել ավելին
ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբա...
13:00 23/10/2026
«Երեկ Ալիևի կամակատար Փաշինյանը իր ճեպազրույցի ժամանակ հերթական ներքաղաքական «մուտիտը» նետեց դաշտ հայտարարելով, որ եթե ընդդիմադիրներին չկարողանան համոզել օգնել իրենց իրականացնել Ալիևի հանրաքվե ՀՀ-ում, ապա կարող են գնալ արտահերթ ընտրությունների։ Նա նաև հավելեց․ «Ակնկալում եմ, որ հայ ժողովուրդը կսատարի այս առաքելությանը: Եթե պարզվի, որ չի սատարում այս քաղաքական առաքելությանը, ես իմ քաղաքական միսիան կհամարեմ սպառված»:Փորձենք հասկանալ այս ուշագրավ հայտարարության ենթատեքստը, ոչ թե հերթական անգամ հայտ
Տեսնել ավելին
Եթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կա...
12:49 23/10/2026
Եթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ Ռուսաստանի վերահսկողություն»-ը, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:«Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հրապարակած զեկույցը ներկայացնում է որպես Հայաստանի անկախության դեմ ուղղված հերթական դավադրության դրսևորում։Ըստ նրա՝ սա Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրոր
Տեսնել ավելին
Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական ...
12:35 23/10/2026
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Ես կարգավորել եմ ութ պատերազմ և հակամարտություն, որոնք քիչ էր մնում վերածվեին պատերազմների: Դրանցից մի քանիսը նոր-նոր էին սկսվել, և, ինձ թվում է, մենք մոտ ենք նրան, որ վերջ դնենք ևս երկուսին: Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը մոտենում է այդ փուլին»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Այովա նահանգում իր աջակիցների առջև:Թրամփը հավելել է, որ Իրանի հետ ԱՄ
Տեսնել ավելին
Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը ն...
12:28 23/10/2026
Ադրբեջանի այդ «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ։ Ավելին ասեմ՝ վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը»։Գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։«Քննչական կոմիտե գնալուց և կալանավորվելուց առաջ Արթուր Դանիելյանը գրառում է արել և հայտարարել, որ Նիկոլի կառավարությունն իրեն պատժելու հանձնարարություն է ստացել Ադրբեջանից։«Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարո
Տեսնել ավելին
Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան...
12:27 23/10/2026
Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։Գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հավանականության մասին հայտարարությանը։«Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է Կարապետյանը:
Տեսնել ավելին
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 7...
12:12 23/10/2026
Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական կարիքների երկու երրորդը: Եվրոպական խորհրդի վերջին նիստում մենք պայմանավորվել ենք ապահովել Ուկրաինայի լրացուցիչ կարիքները և Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել ենք ներկայացնել կոնկրետ լուծումներ այս հարցով: Եվրահանձնաժողովն աշխատանքն
Տեսնել ավելին
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է...
23:00 20/10/2026
Թուրքիայի Ստամբուլ և Քոջաելի նահանգներում անդադար տեղացող անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում է NTV հեռուստաալիքը։Նշվում է, որ Ստամբուլում ցեխահոսքերի միջից դուրս է բերվել ևս մեկ մարդու դի։ Այսպիսով՝ զոհերի թիվը Քոջաելիում հասել է 3-ի, իսկ Ստամբուլում՝ 7-ի։Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղացող տեղատարափ անձրևները ծանր հետևանքներ են թողել. զգալի վնաս է հասցվել բնակելի տներին ու ենթակառուցվածքներին։
Տեսնել ավելին
Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվ...
22:30 20/10/2026
Կանադայի Ալբերտա նահանգի ընտրողների մոտ 76%-ը դեմ է քվեարկել երկրի կազմից դուրս գալուն։ CBC.ca-ն հայտնում է հանրաքվեի նախնական արդյունքների մասին՝ հիմնվելով ավելի քան 1,3 միլիոն քվեաթերթիկների հաշվարկի վրա։ CTV news-ն էլ ընդգծել է քվեարկության աննախադեպ ակտիվությունը. ներառյալ վաղաժամկետ քվեարկությունը՝ հանրաքվեին մասնակցել է ավելի քան 2,1 միլիոն մարդ, ինչը նահանգի ողջ բնակչության գրեթե կեսն է։Քվեարկությունը կրում է խորհրդատվական բնույթ և պարտադիր իրավական ուժ չունի։ Ձևական առումով կազմակերպիչնե
Տեսնել ավելին
Փարպիում գումարային հարցերի շուրջ ծագած վեճն ավարտ...
22:00 20/10/2026
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հրազենային վնասվածք է պատճառ
Տեսնել ավելին
Հակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյան...
21:30 20/10/2026
Դատախազ Ծովակ Մնացականյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը, ուստի անհրաժեշտ է նրան պահել կալանքի տակ։Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ երկրորդ նախագահը, որպես պետական պահպանության ենթակա անձ, շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, գտնվում է ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո։Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։18։00 — Սեդրակ Քոչարյան, դատավոր՝ Արամ Գրիգորյան18։30 — Ռոբերտ Քո
Տեսնել ավելին
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կզրկվի միութ...
21:30 20/10/2026
Եթե Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կասեցվի, երկիրը կզրկվի Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ ազատ առևտրի հնարավորությունից։ Այս մասին նշվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցում, որտեղ ներկայացված են ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ դադարեցնելու հնարավոր հետևանքները։«Երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերություններում Հայաստանի համար կդադարի գործել ԵԱՏՄ գործընկեր պետությունների՝ Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ ազատ առևտրի ռեժիմը»,— ո
Տեսնել ավելին
ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել...
21:00 20/10/2026
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի միջև հեռավար ձևաչափով ստորագրվել է հայագիտական դասընթացներ իրականացնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:Այն համապատասխանաբար ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և Գենտի համալսարանի ռեկտոր Պետրա դե Սուտերը:Հուշագրի շրջանակում Գենտի համալսարանում կիրականացվեն Հայաստանի մշակույթի և պատմության դասընթացներ, կկազմակերպվեն աշխատաժողովներ,
Տեսնել ավելին
ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանի ...
20:30 20/10/2026
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կարող է հանգեցնել հանրապետության ՀՆԱ-ի 15,6%-ով նվազման և գնաճի։ Այս մասին նշվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցում, որը վերաբերում է Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքներին։«Միությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության կասեցման հետևանքով կանխատեսվում է հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 15,6% անկում, 14,9 տոկոսային կետով գնաճ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսություն
Տեսնել ավելին

.png)
.png)