ԱՄՀ–ն 2026 թվականին Հայաստանի համար 5,5 տոկոս տնտե...
19:30   13/10/2026
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականին Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին ասված է հիմնադրամի «World Economic Outlook» հետազոտության մեջ։Այս տարվա ապրիլին ԱՄՀ–ն 2026 թ. համար ՀՆԱ–ի աճը կանխատեսել էր 5,3%-ի մակարդակում:ԱՄՀ–ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2027 թվականին կաճի 5,5%–ով, որը համընկնում է նախորդ կանխատեսման հետ։«Տնտեսական ակտիվությունը պահպանվում է` չնայած Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին, որոնց աջակցում են արհեստական բանականության (ԱԲ) ո Տեսնել ավելին
Մեսրոպ Մանուկյանն աղմկում էր իր աներոջ բենզալցակայ...
19:00   13/10/2026
Մեսրոպ Մանուկյանն աղմկում էր իր աներոջ բենզալցակայանը պաշտպանելու համար, ասել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը: «Դա «Հայաստան» դաշինքի դիրքորոշումն է , որ պետք է պաշտպանեն Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանը , թե՞ եկել են պաշտպանելու Մեսրոպ Մանուկյանին որպես ընկեր»,- ասել է նա՝ անդրադառնալով ցույցերին այլ պատգամավորների մասնակցությանը:Հիշեցնենք, որ այսօր վիճաբանություն է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սեր Տեսնել ավելին
Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. ա...
18:30   13/10/2026
Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգորսկին, որը միջազգային համբավ ունեցող իրավաբան է և զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ, իր վերջին հարցազրույցում հետաքրքիր ձևակերպում է անում։ Հարցին. «Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ԵԱՏՄ-ից և մտնել ԵՄ» պատասխանում է։ «Իհարկե, ԵԱՏՄ-ից կարող է դուրս գալ, բայց մտնել ԵՄ հարցը ծիծաղելի է…Երբ Հայաստանում բանտարկու Տեսնել ավելին
Երևանի քաղաքապետի աշխատավարձը կդառնա 2 մլն դրամ, փ...
18:00   13/10/2026
Երևանի ավագանին ընդունեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու նախագիծը։Նախագծով նախատեսվում է հաստատել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային ամսական Տեսնել ավելին
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով ...
17:30   13/10/2026
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան, հայտարարել է երկրի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:Ավելի վաղ շարժման մասնակիցները կոչ են արել չդադարեցնել բողոքի ակցիաները և միանալ հոկտեմբերի 13-ի մասսայական ցույցին:Ինչպես նշել է նախարարը, այժմ ցույցերի պատճառով ժամանակավորապես ավելի քիչ վարժարաններ են փակվում, քան դա եղել է անցած շաբաթների ընթացքում:Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտները մի քանի շաբաթ շարունակ մասսայական բողոքո Տեսնել ավելին
Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ց...
17:00   13/10/2026
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի հարցերով զբաղվող ամերիկյան շրջանակները վերջին շրջանում առավել մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ձերբակալություններին։Վաշինգտոնում ներքին խողովակներով ստացվող տեղեկությունները՝ ձերբակալությունների անհիմն լինելու և դրանց քաղաքական շարժառիթների մասին, քննարկման առարկա են դարձրել Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը։Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Տեսնել ավելին
«Արա, այ տղա, հшմբալ, արի ստեղ, ասեմ» ,«Ձեռդ, արա՛...
16:30   13/10/2026
Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանը սկսել է Շինարարներ փողոցի կրպակների ապամոնտաժումը, իսկ կրպակատերերն ու վարձակալները ակցիա են անում ու ժամանակ պահանջում:Ավելի վաղ Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ 13 շինություն է քանդվելու այսօր, 2 շինություն, որոնք ունեն դատարանի արգելանք, այսօր չեն քանդվելու: Նրա խոսքով՝ նախորդ անգամ 42 շինություն է ապամոնտաժվել։Ակցիա իրականացնող քաղաքացիներին միացել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը: Վիճաբանություն է Տեսնել ավելին
Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյա...
15:09   13/10/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինային զրկել ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ճնշում գործադրել Իլոն Մասկի վրա՝ Starlink արբանյակային ինտերնետն անջատելու նպատակով, որից ուժգնորեն կախված է ուկրաինական բանակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով եվրոպական Politico պարբերականին: Նրա տվյալներով՝ դիզելի մատակարարումների շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունները համաձայնեցվել են ամենաանհարմար պահին Ուկրաինայի համար, որը պատրաստվում է ծանր ձմռան: Դա ստիպել է Վլադիմիր Զելենսկուն Տեսնել ավելին
Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը...
15:08   13/10/2026
Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել։«Առաջիկա օրերին սկսվելու է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված կեղծ և շինծու գործի դատաքննությունը։ Օտարերկրյա երկու քաղաքացիների ցուցմունքների հիման վրա այսօր կալանքի տակ է գտնվում Գագիկ Ծառուկյանը, որն իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանում արարել է, կառուցել, բարիք ստեղծել և մեծ ներդրում ունեցել բարեգործական ավանդույթների ձևավորման ու զարգացման գործում։Բոլո Տեսնել ավելին
Հաշմանդամություն ունեցող երեխայի մեկ ուղեկցողը հան...
15:07   13/10/2026
Երևանի ավագանու կողմից քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը տարածել նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող մեկ անձի վրա։ Այս մասին ավագանու նիստի ընթացքում ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։Նրա խոսքով՝ թեև հաշմանդամություն ունեցող երեխաներն արդեն իսկ ունեն հանրային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք, սակայն հաճախ տրանսպորտից ինքնուրույն օգտվելու դժվարություններ են ունենում և ուղեկցողի կարիք ունեն։«Հաշվի առնելով, որ Տեսնել ավելին
Ես չեմ հավատում, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում...
15:06   13/10/2026
Ես չեմ հավատում, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են Իրանին. նրանք չափազանց շատ բան ունեն կորցնելու: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:«Ես տեսնում եմ արմատական ձախ հիմարների և խելագարների այնքան շատ մեկնաբանություններ, թե Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են «հրաշալի» Իրանի Իսլամական Հանրապետությանը: Եթե նույնիսկ օգնում են, ապա շատ ցածր մակարդակով, բայց ես չեմ հավատում, որ նրանք ընդհանրապես օգնում են: Նրանք չափազանց շատ բան ունեն կորցնելու, և մենք կիմանայինք դրա մա Տեսնել ավելին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը մի...
20:15   12/10/2026
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է Եվրոպական միության հետ առավել խոր ինտեգրմանը և Հայաստանում եվրոպական չափանիշների ու ինստիտուտների ներդրմանը։Նարեկ Կարապե Տեսնել ավելին
Այս կարգավորումն առաջին անգամ է գործում, երբ ՍԴ-ի ...
18:55   12/10/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ, ով ավարտում է ՍԴ նախագահի  պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին  գործունեության և բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։  «Այս կարգավորումն առաջին անգամ է գործում, երբ Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է վեց տարվա ժամանակահատվածում, և Սահմանադրական դատարանը պետք Տեսնել ավելին
Միրզոյանն ու Աբդելատին քննարկել են Հայաստանի և Եգի...
19:20   12/10/2026
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։Ինչպես հայտնել են Kommersant.am-ին հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ։Միրզոյանը ներկայացրել է Տեսնել ավելին
Իրանի աջակցությունը վայելող հութիները մեծացնում են...
18:06   12/10/2026
Իրանի աջակցությունը վայելող հութիները մեծացնում են ճնշումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի վրա, գրում է The Wall Street Journal-ը։Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը տարին սկսել էր բավական հաջող՝ այցելելով Սպիտակ տուն, որտեղ նախագահ Թրամփը նրան դիմավորել էր ընկերական գրկախառնությամբ։ Եվ նույնիսկ Իրանի հետ հակամարտության սկսվելուց հետո Սաուդյան Արաբիայի դիրքերը թվում էին համեմատաբար կայուն․ երկիրը կարող էր նավթ արտահանել խողովակաշարով՝ շրջանցելո Տեսնել ավելին