ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել ...
13:10 15/10/2026
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս գիշեր ժամանել է Հայաստան, տեղեկությունը հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:Նախատեսված են նրա հանդիպումները վ
Տեսնել ավելին
ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին»...
12:07 15/10/2026
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են անդամագրման նոր չափանիշներ սահմանվելու հարցը։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կուսակցականներին առավել խիստ մոտեցում ցուցաբերել նոր անդամների ընտրության հարցում՝ կուսակցության շարքերը համալրելով բարձրագույն կրթություն ունեցող, հանրային պատմություններում, սկանդալներում չներգրավված և ՔՊ-ի հեղինակությանը չվնասող անձանցով։«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունում այս որոշումը կայացվել է վերջերս
Տեսնել ավելին
Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ...
11:57 15/10/2026
Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա: Այսպիսի կարծիք է հայտնել SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը X-ում:Նա մեկնաբանել է հարթակի օգտատերերից մեկի հրապարակումը, ով ուշադրություն էր հրավիրել անգլիացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանին տված հարցազրույցում Զելենսկու արած հայտարարություններին:«Զելենսկին բացատրեց, որ մտադրություն չունի ավարտել պատերազմը, քանի դեռ Ռուսաստանը պարտված չէ: Նրա գլխավոր վախը պատերազմի ավարտն է և նախագահական ընտրությունների անցկացումը», - գրել է X-ի օգտատերը:«Եվ այսպես սպանդը կշարո
Տեսնել ավելին
Ղազախստանում տեղական խորհրդարանների պատգամավորների...
16:09 13/10/2026
Ղազախստանում իշխանության տեղական ներկայացուցչական մարմինների պատգամավորների արտահերթ ընտրությունները, որոնց լիազորությունների դադարեցման մասին որոշումն ընդունել է նախագահը, տեղի կունենան նոյեմբերի 29-ին: Այս մասին հայտնել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մուխթար Երմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Ղազախստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է նշանակել մասլիհատների պատգամավորների արտահերթ ընտրություններ 2026 թվականի նոյեմբերի 29-ին», - ասել է նա Կենտ
Տեսնել ավելին
ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավո...
16:07 13/10/2026
Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը է հարուցվել Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ։ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։ԲԴԽ-ում կայացած դատական նիստում ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Դավիթ Կիրակոսյանը ներկայացր
Տեսնել ավելին
Զարոհի Բաթոյանը 3 օրով գործուղվում է Վարշավա...
16:05 13/10/2026
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 11-13–ին գործուղվում է Վարշավա։Նա կմասնակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) «Մարդկային չափում-2025» համաժողովի «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության խթանումը խորհրդարաններում․ գնահատման մեթոդաբանություն և պատկերացումներ ԵԱՀԿ տարածաշրջանից» խորագրով քննարկմանը։
Տեսնել ավելին
Արման Եղոյանը մեկնում է Բուդապեշտ՝ մասնակցելու հու...
16:04 13/10/2026
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը հոկտեմբերի 22-24–ին գործուղվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ։Այնտեղ Եղոյանը կմասնակցի 1956 թվականի հունգարական հեղափոխության և ազատագրական պայքարի 70-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը։Նշենք, որ Հունգարիայում 1956 թվականին դրածո կոմունիստական վարչախմբի դեմ զինված ապստամբություն է տեղի ունեցել, որը ճնշվել է Խորհրդ
Տեսնել ավելին
Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն. COP1...
16:02 13/10/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ ավարտական փուլում են առաջիկա օրերին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն իրականացվել են՝ ըստ նախատեսված ծրագրի։ Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատես
Տեսնել ավելին
ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տե...
15:26 13/10/2026
Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ փոխանակվում են հետախուզական տեղեկություններով: Այս մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռոջեր Ուիքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Դա փաստ է․ Միացյալ Նահանգները հետախուզական տվյալներ են փոխանցում, բայց միևնույն ժամանակ մենք ԱՄՆ-ում շատ հետախուզական տվյալներ ենք ստանում մեր ուկրաինացի բարեկամներից: Ուզում եմ, որ դուք հասկանաք․ սա երկկողմանի երթևեկությամբ փողոց է», - ասել է սենատորը՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտա
Տեսնել ավելին
Պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ...
22:30 13/10/2026
Պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինված հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Այսօր տնտեսական պատերազմն ավելի կարևոր է, քան ռազմական հակամարտությունը կամ կիբեռպատերազմը», - նշել է Ղալիբաֆը: Նրա համոզմամբ՝ տնտեսական ճնշումը Իրանի դեմ պատերազմի գլխավոր առանցքն է, և երկրի իշխանությունների գլխավոր խնդիրը ճիշտ որոշումների կայացումն ու պետական կայուն կառավարումն է:Ինչպես նշել է
Տեսնել ավելին
Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողա...
22:00 13/10/2026
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ՆԱԿ) բողոք է հայտնել Էրդողանի գլխավոր խորհրդականի և ԱԶԿ պատգամավորների կողմից Ադրբեջանի վերաբերյալ արված հայտարարությունների դեմ։«Երկար ժամանակ թուրքական մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր, այդ թվում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ սերտ կապերով հայտնիները, տարածում են կեղծ, կողմնակալ, զրպարտչական և վարկաբեկող տեղեկատվություն Ադրբեջանի մասին։Վերջերս Ադրբեջանի դեմ այս տեղեկատվական արշավը դարձել է ավելի ագրեսիվ, համ
Տեսնել ավելին
ԱՄՆ-ի հետ դիզելի շուրջ պայմանավորվածությունները ու...
21:30 13/10/2026
ԱՄՆ-ի հետ դիզելի շուրջ պայմանավորվածությունների և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման միջև ուղղակի կապ չկա, խոսքը ռուս-ամերիկյան համագործակցության փոխշահավետ հոդվածի մասին է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Այստեղ ուղղակի ինչ-որ փոխկապակցվածություն եu չեմ տեսնում», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին, թե արդյոք կա փոխկապակցվածություն դիզելի մատակարարումների շուրջ պայմանավորվածությունների և Ուկրաինայի հարցում Ռուսաստ
Տեսնել ավելին
Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի...
21:00 13/10/2026
Բելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, սակայն պատրաստվում է պատերազմի, որպեսզի խուսափի դրանից, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:«Իմ կողմից անկեղծորեն և ազնվորեն ասվել է, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, որպեսզի խուսափենք դրանից: Մենք չենք պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, ինչպես վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում մեր արևմտյան «բարեկամները» արշավ են ծավալել, թե Ռուսաստանը Բելառուսի տարածքից և Բելառուսի հետ միասին հարձ
Տեսնել ավելին
Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարա...
20:30 13/10/2026
Դատարանն այսօր բավարարեց դատախազներին միջնորդությունը և որոշեց ևս երեք ամսվով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը: Ղուկասյանի փաստաբանները մինչդեռ միջնորդել էին վարչական վերհասկողություն սահմանել իրենց պաշտպանյալի նկատմամբ: Անցած տարի մարտին Գյումրիի քաղաքապետ ընտրված Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա 4 միլիոն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից արդեն կառուցված ան
Տեսնել ավելին
Կարգավիճակի հետ կապված հարցը լուծված և փակված է ՀՀ...
20:00 13/10/2026
Կարգավիճակի հետ կապված հարցը լուծված և փակված է ՀՀ կառավարության որոշմամբ: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալը Արմեն Ղազարյանը՝ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների՝ արցախցիների հետ հանդիպման ժամանակ: ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ–ից բռնի տեղահանվածների կողմից այս պահին ստացվել է 53 099 դիմում թե՛ չափահասների, թե՛ անչափահասների մասով։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած աշխատանքային քննարկման
Տեսնել ավելին

.png)
.png)