Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վերանորոգման համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ 17 միլիոն ֆունտ ստերլինգ (ավելի քան 22 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինային՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերանորոգման աշխատանքների համար:

«Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վերանորոգման համար»,- ասված է բրիտանական կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ այս աջակցությունը թույլ կտա ֆինանսավորել հիմնանորոգումը, որը «կվերականգնի կառույցի մեկուսացման ու օդափոխության գործառույթները և կերկարացնի դրա ծառայության ժամկետը»:

«Առանց վերանորոգման՝ կոռոզիան կարող է ջուրը գցել բազմամյա միջազգային ներդրումները և երկարաժամկետ ռիսկեր ստեղծել շրջակա միջավայրի ու անվտանգության համար»,- կարծում են Լոնդոնում: