• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Kiteserve. այլընտրանք PwC-ին՝ Ռուսաստանից հաճախորդներին պահպանելու համար

ByEditor

Nov 9, 2022

PwC-ի նախկին գործընկերների խումբը Կիպրոսում բացել է Kiteserve անվանմամբ առանձին ընկերություն, որն աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցելու, այդ թվում՝ ռուսաստանցի հաճախորդներին: Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը:

Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո PwC-ն հայտարարեց Ռուսաստանից դուրս գալու եւ ռուսաստանցի հաճախորդների հետ համագործակցության դադարեցման մասին։ Ինչպես «Մեծ քառյակ»-ի բոլոր անդամները, PwC-ն եւս հավատարիմ է ավելի կոշտ պատժամիջոցների քաղաքականությանը: Այդ պատճառով տուժել է ընկերության բիզնեսը Կիպրոսում` PwC Cyprus-ը, քանի որ հաճախորդների մեծ մասն ինչ-որ կերպ կապված է եղել Ռուսաստանի հետ:

Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Կիպրոսի միջեւ նման ընդարձակ կապերը, PwC-ի երեք աշխատակից, ովքեր հունիսին լքել էին ընկերությունը, ստեղծեցին Kiteserve-ը, որը կարող է ներգրավել PwC Cyprus-ի հաճախորդներին: Նոր ընկերությունը կպահպանի ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները, սակայն չի մերժի հաճախորդներին այնքան կոշտ, որքան դա անում են «Մեծ քառյակ»-ի ներկայացուցիչները: Բացի այդ, Kiteserve-ը չի ենթարկվի այնպիսի երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին, ինչպիսիք են Ավստրալիան եւ Կանադան:

Ներկայումս Kiteserve-ի այն հաճախորդների մասնաբաժինը, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի հետ, կազմում է հաճախորդների ընդհանուր թվի 50%-ը, սակայն ապագայում, ինչպես հույս ունեն ընկերության հիմնադիրները, այն կնվազի։ Kiteserve-ը հիմնականում աշխատում է ոչ թե Ռուսաստանում, այլ Արեւմուտքում գտնվող ակտիվների ուղղությամբ:

Միաժամանակ, ինչպես պարբերականին հայտնել են PwC ընկերությունում,
«Kiteserve-ը լիովին անկախ է PwC Cyprus-ից եւ PwC ցանցի անդամ չէ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *