Բաղդադում տեղի է ունեցել Իրանի, Իրաքի և Սիրիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը՝ Սիրիայի վերջին զարգացումների վերաբերյալ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումները հարձակումներն իրականացնում են որպես ԱՄՆ-իսրայելական դավադրության մի մաս։ Նա նշել է, որ այսօր պայմանավորվել են հետագա քայլեր ձեռնարկել՝ ընդգծելով.
«Սիրիայի հարցում կա կարծիքների միասնականություն։ Շարունակելու ենք մեր գործունեությունը թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակներում։ Ով անտեսում է Իսրայելի դերն այս դավադրության մշակման գործում, սխալվում է»,- ասել է նա։
Արաղչին հավելել է, որ Սիրիայում ահաբեկիչների սպառնալիքները միայն այդ երկրով չեն սահմանափակվում․ «Սա սպառնալիք է բոլոր հարևանների և ողջ տարածաշրջանի համար»