Բայդենն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել են անցյալ շաբաթ Գոհաբանության օրվա կապակցությամբ, գրում է NBC news֊ը’ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ Բայդենն ու Թրամփը խոսել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 13-ին նորընտիր նախագահն այցելեց Սպիտակ տուն՝ Օվալաձև աշխատասենյակում հանդիպման համար:

Կայքի աղբյուրները հայտնել են, որ Թրամփը զանգահարել է Բայդենին՝ նրան երջանիկ Գոհաբանության օրը մաղթելու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *