• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Նախորդ երեք տարիներին ՔՊ–ի եկամուտը կազմել է 932 մլն 431 հազար դրամ

ByEditor

Oct 29, 2022

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը 2019, 2020 եւ 2021 թվականներին կազմել է 932 մլն 430 հազար 924 դրամ, որից ծախսվել է 918 մլն դրամը։

Կուսակցության 6–րդ համագումարի ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 29–ին, կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը ներկայացրեց նախորդ երեք տարիների ֆինանսական հաշվետվությունը.

«2019 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը կազմել է 91 մլն 744 հազար դրամ, ծախսը կազմել է 78 մլն դրամ։ 2020 թվականին կուսակցության եկամուտը կազմել է 217 մլն 915 հազար դրամ, ծախսվել է 135 մլն 886 հազար դրամը։ 2021–ին կուսակցության եկամուտը կազմել է 624 մլն 429 հազար 265 դրամ, իսկ ծախսը՝ 705 մլն 699 հազար դրամ։ Տեղեկացնեմ, որ 2020–ին եւ 2021–ին կուսակցությունը ձեռք է բերել գույք»։

Ըստ Սոնա Ղազարյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը ձեւավորվել է կուսակցականների կողմից վճարվող անդամավճարների, նվիրատվությունների եւ պետական ֆինանսավորման շնորհիվ։

ՔՊ–ի ծախսային ուղղություններն են եղել գրասենյակի վարձակալությունը, դրանց պահպանման ծախսերը, աշխատավարձերը, հարկերը եւ 2021 թվականին կուսակցության կողմից հիմնադրված «Civic» լրատվականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *