• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ

ByEditor

Oct 29, 2022

2023 թվականի հունվարի 1-ից 1000 եւ ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում եւս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչեւ 75 տարեկան, ինչպես նաեւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։

Նշվում է, որ վճարող կազմակերպությունը (բանկերից որեւէ մեկը) ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *