• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեր կառավարության հակակոռուպցիոն պայքարը, չեմ չափազանցնի, եթե ասեմ՝ ստացել է համաշխարհային ճանաչում. Փաշինյան

ByEditor

Oct 29, 2022

Հակակոռուպցիոն պայքարը մեր կառավարության ամենակարևոր ուղղություններից է, որը չեմ չափազանցնի, եթե ասեմ՝ ստացել է համաշխարհային ճանաչում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում` անդրադարռնալով ՀՀ–ում հակակոռուպցիոն պայքարին։

«Այսինքն՝ ընդունում են, որ ՀՀ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, կառավարող քաղաքական ուժն անշեղորեն և հետևողականորեն պայքարում է կոռուպցիայի դեմ։ Եւ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն կոռուպցիոն նախկին և ներկա դեպքերը բացահայտելն ու դրանց հետագա ճակատագիրը որոշելն է, այլև ստեղծել մեխանիզմներ, որ կոռուպցիան գործնականում հնարավոր չլինի։ Ուզում եմ ասել, որ կանխիկի շրջանառության կրճատումը դրա ամենակարևոր ձևերից մեկն է»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով` քաղաքացիների ակնկալիքը 2018 թվականից հետո հակակոռուպցիոն պայքարից ավելի մեծ է եղել, քան իրենք անում են․ «Մենք դա գիտենք, բայց մեր գործելակերպը եղել է հետևյալը, որ մենք համարել ենք, որ թե քաղաքական, թե քաղաքակրթական, թե օրենսդրության, թե պետականության առումով ճիշտ չի լինի մտնել որևէ մեկի ապօրինի ձեռք բերած գործարան, արտադրամաս, բնակարան, առանձնատուն և ասել՝ սա այլևս քոնը չէ, նկատի ունեմ ֆիզիկապես, հեղափոխական մեթոդներով ու ճանապարհով։ Եկել ենք այն եզրակացության, որ այս ճանապարհին պետք է ոչ թե գործեն անհատները, քաղաքական թիմերը, որովհետեւ ինձ համար ամենամեծ վտանգը եղել է դա, որ եթե եմնք հակակոռուպցիոն տանիքի ներքո սկսենք վերցնել պետությանը եւ ժողովրդին վերադարձնելու տարամաբանությամբ, շատ մեծ ռսիկ կա, որ այդ պրոցեսը դուրս կգա վերահսկողությունից եւ այդ սեփականությունը մի խմբի վերահսկողությունից դուրս կգա եւ կհայտնվի մեկ այլխմբի ձեռքում»։

Ըստ նրա, այդ խնդիրը լուծելու համար որոշել են գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով, այն է ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների ներդրումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *