• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Այժմ ԵԱՏՄ-ի դերը մեծանում է». Փաշինյան

ByEditor

Oct 20, 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Բելառուսն առևտրատնտեսական համագործակցության զարգացման լավ դինամիկա ունեն, և դրան մեծապես նպաստում են Եվրասիական տնտեսական միության մեխանիզմները։ Այս մասին հաղորդել է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը:

«Այժմ ԵԱՏՄ-ի դերը մեծանում է, քանի որ, ցավոք, աշխարհում բարդ տնտեսական ժամանակներ են։ Պետք է ասեմ, որ այն մեխանիզմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ում, տեղ-տեղ շատ են օգնում այդ իրավիճակներում։ Օրինակ ՝ Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի կրկնապատկվել է։ Մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,- ասել է Փաշինյանը։

Ըստ Բելառուսական կողմի տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 105,7 մլն դոլար։

Բելառուսի վարչապետի խոսքով` երկու երկրների միջև առևտուրը հավասարակշռված է՝ ավելանում է ինչպես Բելառուսից Հայաստան արտահանումը, այնպես էլ՝ Հայաստանից Բելառուս ներմուծումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *