5,7 կմ ճանապարհի նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար որքա՞ն գումար է հատկացրել կառավարությունը

12 մլն 801 հազար դրամ կառավարությունը որոշել է տրամադրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին մարզային նշանակության ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

10 մլն 49 հազար դրամ հատկացվել է Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ավտոճանապարհի Վերին Գետաշեն բնակավայրում 2,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքների ձեռքբերման, իսկ 2 մլն 752 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր մտնող մարզային նշանակության 3,1 կմ երկարության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

Ծրագիրը կմ եկնարկի առաջիկա օրերին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *