Microsoft-ը աշխատանքից ազատել է ևս 650 աշխատակցի: Կրճատումները կատարվել են խաղերի բաժնում: Մինչ այս ընկերությունը աշխատանքից ազատել էր 1.900 աշխատակցի:
Bloomberg -ի փոխաանցմամբ` այս խոշոր կրճատումներին նախորդել է Activision Blizzard-ի 68,7 միլիարդ դոլար արժողությամբ ձեռքբերումը, հայտնում է TechCrunch-ը:
Xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերի հուշագրում նշվում է, որ նոր կրճատումները նույնպես կապված են ձեռքբերման հետ:
«Նոր ներդրումից հետո որպես մեր թիմի կառուցվածքը և մեր բիզնեսը նորովի գործարկելու մաս՝ մենք որոշել ենք կրճատել Microsoft Gaming-ում մոտավորապես 650 հաստիք, հիմնականում կորպորատիվ և օժանդակ գործառույթներ, որպեսզի մեր բիզնեսը երկարաժամկետ հաջողության հասնի», – ասվում է հուշագրում:
Այսքանով հանդերձ` ոչ մի խաղ կամ սարք չի չեղարկվում և ոչ մի ստուդիա չի փակվում:
Կրճատումների նախորդ փուլից հետո, երբ Microsoft-ը աշխատանքից ազատեց 1900 աշխատակիցների, ընկերությունը փակեց մի քանի խաղային ստուդիաներ, այդ թվում՝ Tango Gameworks-ը և Arkane Austin-ը: