Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Փափազյան փ․)։

Մասնավորապես՝

– պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել.

– առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված էին, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.

– արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից.

– խմոր հունցելու սարքը, խմորագունդ պատրաստելու համար նախատեսված սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.

– արտադրական շինության նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *