Նախատեսվում է ֆինանսական միջոցներ ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

102 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապեսՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում: Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը: Յուրաքանչյուր տարի տրամադրվող գումարների չափը և եղանակը ենթակա է համաձայնեցման Ֆինանսների նախարարության հետ ամենամյա բյուջեի քննարկման շրջանակներում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *