• Tue. May 7th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Չգիտեմ՝ այսօր իմ այս հայտարարությունն ով ոնց կնենգափոխի․ Փաշինյանն ակնկալում է ժողովրդի աջակցությունը

ByEditor

Oct 6, 2022

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ կյանքի է կոչելու իր ազդարարած «խաղաղության օրակարգն» ու ակնկալում է ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը։

«Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն, ինչն ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվությունն եմ ստանձնում ես։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։

Չգիտեմ՝ այսօր իմ այս հայտարարությունը ով ոնց կնենգափոխի, հետո քանի հոգի երեկոյան զբոսանքի դուրս կգան, բայց ես ասում եմ, որ ես այդ պատասխանատվությունը ստանձնել եմ, ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով։

Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհ՝ գնալու։ Սա է ամենակարևոր արձանագրումը։ Ես տեսնում եմ ճանապարհը՝ գնալու և ես պատրաստվում եմ այդ ճանապարհով գնալ։ Համոզված եմ՝ մենք ենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ։

Նկատի ունեմ ոչ միայն խորհրդարանական մեծամասնությանը, այլև ժողովրդին»,-հայտարարեց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *