• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ». Մովսես Հակոբյան

ByEditor

Oct 6, 2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասել էր, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։

«Իսկ առաջարկը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ։ Մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞, ծովից ծով Հայաստա՞ն․․․ Ինչի՞ չեք նշում, որ մենք շարունակում ենք բանակը զինել, ո՞վ է ասում, որ բանակ չպետք է լինի, խաղաղության օրակարգը նշանակում է, որ բանակ չպե՞տք է լինի, ո՛չ։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է մեզ հիմա առաջարկել ռեալ տարբերակ այն բոլոր նկրտումներին, կենացներին, որոնք մենք սիրում ենք հաճախ ասել՝ ծովից ծով Հայաստան, հես ա մտնելու ենք գրավենք․ կներեք, ես այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, մենք չենք կարող ժամանակակից աշխարհում զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով»։

Ինչ վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, որտեղ Ադրբեջանի խնդրանքով հայկական կողմը հրադադար էր հայտարարել, Ալեն Սիմոնյանն ասել էր, որ քառօրյա պատերազմը հաղթանակ չի համարում։

168.am-ը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվել է որպես զինվորական՝ ապրիլյան պատերազմում Հայաստանը հաղթանակ տարե՞լ է, թե՞ ոչ։

«Ես այս հարցին բազմիցս պատասխանել եմ։ Իմ 2017 թվականի մեկնաբանությունները տեսեք, թե ինչ եմ ասել դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի ասածին, ապա Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ»,- եզրափակեցլ էՄովսես Հակոբյանը։

2017 թվականին տված իր հարցազրույցներից մեկում Մովսես Հակոբյանը ապրիլյան պատերազմի մասին մասնավորապես ասել էր.

«Իրավիճակը որ ստեղծվել է, կայացված որոշումների արդյունք է, և այսօր սահմանն այդ բնագծում է: ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս նշել է, մեկնաբանել է այդ հարցը, և կարծում եմ` շատ օբյեկտիվ գնահատական է տվել: Եթե վեր ենք լուծում ապրիլյան պատերազմի գործողությունները, տեսնում ենք` հակառակորդն ինչպես է գործել, ինչ խմբավորմամբ և ինչքան ժամանակ է կարողացել գործել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *