• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կոպիրկինը՝ «Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից» պնդումների մասին

ByEditor

Oct 5, 2022

Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի հարևանն է, ուստի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, թե Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան շահարկումներ, պաշտոնապես հայտարարում եմ. այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի այս տարածաշրջանը լինի խաղաղ։ «Ռուսաստանի համար դա շատ, շատ կարևոր, կենսական նշանակություն ունի»,- ասել է դեսպանը։

Անդրադառնալով վարչապետի ընտանիքին պատկանող կայքում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ լույս տեսած հոդվածին, որում նշվում է, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանը Միութենական պետության կազմ ընդգրկել, Կոպիրկինն ասել է, որ ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է դրան և ինքն ավելացնելու ոչինչ չունի։

Հիշեցնենք, որ Դմիտրի Պեսկովը հրապարակումն անհեթեթություն էր անվանել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *