• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ադրբեջանցիների կողմից հայ գերիների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Հաագայի դատարան

ByEditor

Oct 3, 2022

Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը:

 

«Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը»,– նշվում է հաղորդագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *