• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

2 տարեկան երեխան վնասել է ձեռքը՝ այն մտցնելով էլեկտրական մսաղացի մեջ. մանրամասներ

ByEditor

Oct 3, 2022

Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ 2 տարեկան երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մսաղացի մեջ ու լուրջ վնասել այն: Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն։
«ԱԻՆ աշխատակիցների ու բժիշկների ջանքերով հեռացվել է մսաղացի մետաղական մասը, որից հետո բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Երեխայի մոտ առկա է եղել դաստակի և մատների անդամահատում, փափուկ հյուսվածքների տարածում: Վիրահատությամբ հնարավոր է եղել վերականգնել միայն մեկ մատը:
Բժիշկները երեխայի վիճակը ներկա պահին գնահատում են կայուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *