Samsung-ը պատրաստվում է կրճատել արտերկրի որոշ ստորաբաժանումների աշխատակիցների մինչև 30%-ը։ Փոխանցում է Forbes-ը։
Ըստ նրանց՝ հարավկորեական էլեկտրոնիկա արտադրողը մտադիր է մինչև տարեվերջ աշխատանքից ազատել մարքեթինգի և վաճառքի ոլորտում աշխատողների մոտ 15%-ին և վարչական անձնակազմի մինչև 30%-ին։
Ինքը՝ Samsung-ը, արտասահմանյան ստորաբաժանումներում կադրային փոփոխություններն անվանել է «առօրյա» և «արդյունավետության բարձրացմանն ուղղված»։ Ընկերությունը նաև նշել է, որ դրանք չեն ազդի արտադրության անձնակազմի վրա։
2023 թվականի վերջին Samsung-ում աշխատում էր 267,800 մարդ, որոնցից ավելին՝ 147,000 մարդ, արտասահմանում, ասվում է ընկերության հաշվետվության մեջ։ Անձնակազմի մեծ մասն զբաղված էր արտադրության և զարգացման, վաճառքի և շուկայավարման ոլորտներում՝ 25100 աշխատակից։
2022 թվականի մարտին Samsung-ը հայտարարեց, որ կդադարեցնի իր արտադրանքի մատակարարումները Ռուսաստան աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։
Այնուհետեւ սառեցվեց Samsung-ի բոլոր ապրանքների, այդ թվում՝ սմարթֆոնների, չիպսերի, կենցաղային տեխնիկայի արտահանումը։ Ավելի ուշ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրը, հայտնել է, որ Samsung-ի ապրանքների մատակարարումները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն սպասարկումն ու խանութները կշարունակեն գործել։
Samsung-ի բաժնետոմսերը սեպտեմբերի 11-ին Կորեայի բորսայում սակարկությունների ավարտին արժեն 64,900 հարավկորեական վոն, օրվա ընթացքում դրանք էժանացել են 1,96%-ով: