Իսրայելի կառավարությունն անօրինական կերպով մոտ 1,9 միլիարդ դոլար է գանձել Պաղեստինի հարկային եկամուտներից: Այս մասին հայտարարել են Պաղեստինի իշխանությունները։ Ըստ Ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը 749 միլիոն դոլար է գանձել, հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելը միաժամանակ հրաժարվում է մուտքագրել պաղեստինցի ճանապարհորդների՝ Հորդանանի սահմանային անցումներից ելքի հարկերից ստացված գումարը, որն այժմ գերազանցել է 238 միլիոն դոլարը։
Հիշեցնենք, որ 1993 և 1995 թվականներին կնքված Օսլոյի համաձայնագրով՝ Իսրայելը պետք է հարկեր հավաքի պաղեստինցիներից։