«ԱԳ ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ն այսուհետ ազատված է մաքսատուրքից: Այս մասին այսօր որոշում կայացվեց կառավարության նիստում: Արատադրությունը իրականացնելու է Երևանում և այս ընկերության ներմուծած սարքավորումները օգտագործվելու է օգտագործել ամրակալների, կեռերի, ոտնակների և այլ նմանատիպ ապրանքատեսակների արտադրության համար։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 25 մլն դրամի կապիտալ ներդրում սարքավորման ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 56 աշխատատեղ 368 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 65-ի՝ 378 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 25 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․5 մլն դրամ:
Կառավարությունը այսօր նաև «Լ․Ա․ՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ազատեց մաքսատուրքից: Այս ընկերության ներմուծած հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային և պոլիպրոպիլենային հումքով տոպրակների, պարկերի և կախիչների արտադրության համար։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 110 աշխատատեղ 309 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 140-ի՝ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․66 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ: