2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 2020թ.-ին Արցախից բռնի տեղահանված 3947 ընտանիքի բնակարանի գնման հավաստագրով հնարավորություն է ընձեռվել ՀՀ-ում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի շրջանակներում աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ Ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիր է կնքել 6 բանկ և 1 վարկային կազմակերպություն, որոնց միջոցով ստացվել և ՄՍԾ կողմից հաստատվել է շուրջ 1946 շահառուի հայտ, որից 1127-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։