Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, մինչև 2027-ը կարող է ունենալ ավելի քան 1 տրիլիոն դոլար, ասվում է Informa Connect Academy վերլուծական ընկերության զեկույցում:
Ընկերությունն իր կանխատեսումն անում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իլոն Մասկի կարողությունը վերջին տարիներին աճել է տարեկան միջինը 110%-ով։
«Աշխարհում ոչ ոք երբևէ չի հավակնել տրիլիոնատիրոջ կարգավիճակի, համենայն դեպս՝ դեռ: Այնուամենայնիվ, կան մի քանի հավանական թեկնածուներ»,- ասվում է զեկույցում: