Վրաստանում շինարարության արժեքի ինդեքսը 2024 թվականի հուլիսին 2024 թվականի հունիսի համեմատ աճել է 0,9%-ով, Sputnik Грузия–ի փոխանցմամբ հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը Sakstat-ը։
Գործակալությունը հաշվարկում է շինարարության ծախսերի ամսական ինդեքսը (CCI), որը հաշվետու ժամանակաշրջանում բազային ժամանակաշրջանի համեմատ տարբեր տեսակի շենքերի կառուցման համար պահանջվող շինանյութերի և ծառայությունների միջին գների մակարդակն է:
Գերատեսչության տվյալներով՝ ամսվա կտրվածքով ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է եղել աշխատողների աշխատավարձերի 5,4%-ով բարձրացմամբ։
2024 թվականի հուլիսին, 2023 թվականի հուլիսի համեմատ, շինարարության արժեքի ինդեքսն աճել է 7.8%-ով, ինչը պայմանավորված է աշխատավարձերի 24.5%-ով։
Շինարարության արժեքի ինդեքսը կարևոր մակրոտնտեսական ցուցանիշ է, որն անհրաժեշտ է երկրի ներդրումային միջավայրը գնահատելու, ինչպես նաև շինարարության ոլորտում պլանավորման և որոշումներ կայացնելու համար։