Գերմանիայի գործընկերների հետ համագործակցությամբ՝ Վրաստանի իրավապահները բացահայտել են հանցավոր սխեմա։ Հանցավոր խմբի անդմաները ստեղծել են կեղծ առևտրային պլատֆորմներ, որոնց միջոցով զոհերին առաջարկվել է ներդրումներ կատարել։
Խաբեբաները հեռավար հասանելիություն են ապահովել տուժածների սարքերում, նրանց փողերը փոխանցել են իրենց էլեկտրոնային հաշիվներին եւ ցուցադրել նրանց ներդրումների կեղծ աճ։
Միջոցները վերադարձնելու փորձի դեպքում տուժածների հետ բոլոր շփումներն ընդհատվել են։ Այնուհետեւ ստացված միջոցները լվացվել են բանկային հաշիվների և անշարժ գույքի գնման միջոցով։
Այսպես խաբել են Գերմանիայի, Սլովենիայի եւ Սլովակիայի քաղաքացիներին և հափշտակել մոտ 3,1 մլն եվրոյի չափով։
Նշվել է, որ քոլ-կենտրոնի հետևում կանգնած էր Morgan Limited LLC վրացական ընկերությունը։ Ընկերության հիմնադիր է նշված Ուկրաինայի քաղաքացին։