Ուկրաինային նախկինում հատկացված 6 միլիարդ դոլարի օգնությունն օրենսդիրների կողմից սահմանված վերջնաժամկետից հետո՝ սեպտեմբերի 30-ից հետո օգտագործելու համար Կոնգրեսից թույլտվություն են խնդրում Ջո Բայդենի վարչակազմը։
Reuters-ը պարզաբանում է, որ վարչակազմը մոտ 6 միլիարդ դոլար ունի Պենտագոնի պահեստներից Ուկրաինա զենք տեղափոխելու համար։ Այդ միջոցները պետք է օգտագործվեն մինչև սեպտեմբերի 30-ին ավարտվող ընթացիկ ֆինանսական տարվա վերջը, որից հետո դրանք չեն կարող օգտագործվել։
Ըստ Reuters-ի՝ Կոնգրեսում օրենսդիրների հետ «հրատապ քննարկումների» ժամանակ պաշտոնյաները «ճանապարհներ են փնտրում սեպտեմբերի 30-ից հետո այդ միջոցներն օգտագործելու իրավունքը պահպանելու համար»։ Գործակալության աղբյուրներն ԱՄՆ օրենսդիր մարմնում համոզված են, որ «լուծում կգտնվի»։