Պուտինը Կուրսկի մոտ գտնվող ուկրաինացի զինվորականներին ահաբեկիչներ է անվանել

Կուրսկի մարզում Ռուսաստանի իշխանություններին ընդդիմացող ուկրաինական կազմավորումների ներկայացուցիչներն օրենքով համարվում են ահաբեկիչներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԶՈւ Կուրսկի խմբավորման հրամանատարական կետերից մեկում կայացած հանդիպմանը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հենց այս հոդվածով՝ ահաբեկչություն, ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նրանց դեմ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մարդիկ, ովքեր գտնվում են Կուրսկի շրջանի տարածքում, հանցագործություններ են կատարում խաղաղ բնակչության դեմ, հակադրվում են մեր զինված ուժերին, իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան, ահաբեկիչներ են»,- նշել է Գերագույն գլխավոր հրամանատարը։

Ավելի վաղ Պուտինը խնդիր էր դրել Կուրսկի մարզում ամենակարճ ժամկետում վերջնականապես ջախջախել Ուկրաինայի զինված ուժերին։ Այս հրամանը տրվել է սահմանամերձ շրջանի հրամանատարական կետերից մեկում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Մինչ այս ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել էր, որ ռուսական զորքերը վերջին 5 օրվա ընթացքում Կուրսկի շրջանում ազատագրել են 24 բնակավայրեր՝ վերադարձնելով ռուսական վերահսկողության տակ գտնվող 259 քառ.

Գլխավոր շտաբի պետը պարզաբանել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումների կողմից նախկինում զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ն արդեն ազատագրվել է։ Այս ընթացքում հակառակորդը կորցրել է 67 հազար զինծառայող, հավելել է նա։

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *