Հնարավոր չէ ժխտել՝ Սահմանադրության տեքստը, որ կարող է լինել, կունենա տարածաշրջանային նշանակություն․ Փաշինյան

Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չէ ժխտել, որ Սահմանադրության այն տեքստը, որ կարաող է լինել, կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը:

«2018 թվականի հեղափոխության հետ նոր Սահմանադրության օրակարգը եղել է։ Բայց այն ժամանակ ես համարել եմ, որ դա իրագործելի չէ։ Այն ժամանակ անտրամաբանական էր 2 ամիս ուժի մեջ լինող Սահմանադրությունը փոխել։ Ու էլի պիտի լիներ այդ հարցը՝ խորհրդարանական կառավարման համակագ, թե կիսանախահագահական կառավարման համակարգ։ Եվ այս հարցի պատասխանը շատ դժվար կլիներ տալ, այն պայմաններում, երբ խորհրդարանական կառավարման համակարգը գործում էր ընդամենը 1-3 ամիս։ Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու և հարաբերվելու կանոների մասին։

Տեքստային առումով ոչ մի Սահմանադրություն խնդրահարույց չէ ։ Խնդիրն այն է, որ քաղաքացիների պայմանավորվածությունը տեղի չի ունեցել, որովհետև Սահմանադրության թե ՛ 1995 թվականի ընդունման, թե ՛ հետագա փոփոխությունների ժամանակ ըմբռնումը եղել է այն, որ իշխանությունն ընդունել է Սահմանդրությունը, բայց միշտ այդ քվեարկության արդյունքները կասկածի տակ են եղել, այսինքն եղել է լեգիտիմ ըմբռնում, որ ժողովուրդը դրա օգտին չի քվեարկել։

Իրավակարգերը, շատ վաղուցվանից, մենք չենք որոշել մեր ապրելու կանոնը, որովհետև եղել է կայսրություն։ մենք չենք որոշել, թե ինչ կանոնով ենք ապրում, բայց մենք եկել ենք հիմա ՀՀ ենք ապրում, բայց մենք մեր ընկալումն այն է, որ էլի մենք չեն որոշում՝ ինչ կանոնով ենք ապրում»,-ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *